Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները Շւեդիայի, Նիդերլանդների, Բելգիայի դեսպանների հետ հանդիպմանը Բաքւում պահւող հայերի վերադարձի հարցն են բարձրացրել

«ԱԼԻՔ» – «Հայաստան» խմբակցութեան անդամները Շւեդիայի, Նիդերլանդների, Բելգիայի դեսպանների հետ են հանդիպել։ Հաղորդում է Tert.am-ը:

Այս առիթով հրապարակւած հաղորդագրութեան մէջ նշւած է.

«ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը, պատգամաւորներ Աննա Գրիգորեանը, Արթուր Խաչատրեանը, Արմէն Գէորգեանը եւ Քրիստինէ Վարդանեանը դեկտեմբերի 23-ին հանդիպել են ՀՀ-ում Շւեդիայի դեսպան Եւա Սունդքւիսթի, Նիդերլանդների դեսպան Մարիկէ Մոնրոյ-Վինթերի եւ Բելգիայի դեսպան Էրիկ Դէ Մոյնքի հետ:

Պատգամաւորները հիւրերի խնդրանքով ներկայացրել են իրենց տեսակէտները Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի վերաբերեալ, խօսել ՀՀ-Եւրամիութիւն համագործակցութիւնից՝ կարեւորելով դատաիրաւական ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ աջակցութիւնը:

Անդրադարձ է կատարւել Ադրբեջանի հետ խաղաղութեան ապահովման երաշխիքներին: Պատգամաւորները բարձրաձայնել են Ադրբեջանում պահւող անձանց վերադարձի, ինչպէս նաեւ Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման հարցերը:

Խմբակցութեան անդամները մտահոգութիւն են յայտնել, ըստ իրենց, Հայաստանում ժողովրդավարական յետընթացի վերաբերեալ»:

Related Articles

Back to top button