Դոնբասում Ուկրաինայի զինւած ուժերն աղէտալի դրութեան մէջ են
«ԱԼԻՔ» – Դոնբասում Ուկրաինայի զինւած ուժերն աղէտալի դրութեան մէջ են: Հաղորդում է գերմանական Bild պարբերականը։
«Դոնեցկի շրջանային ռազմական վարչութիւնը կիրակի յայտարարեց Պոկրովսկ քաղաքից երեխաներ ունեցող ընտանիքների հարկադիր տարհանման մասին։ Երբեւէ այնտեղ ապրում էր 80 հազար մարդ։
Ներկայ պահին Պոկրովսկայա թաղամասում ապրում է 53 հազար բնակիչ, որից գրեթէ 4000-ը երեխաներ են։
Ռուսական զօրքերը 7-8 կմ մօտեցել են շրջկենտրոնին: Սկզբում այդ հեռաւորութիւնը 38 կմ էր։ Ռուսական ռազմահենադաշտը գրեթէ ամէն օր ընդլայնւում է։
Ուկրաինայի իշխանութիւնները կարգադրել են երկու շաբաթւայ ընթացքում տարհանել 65 հազար բնակիչ ունեցող Պոկրովսկ քաղաքը։
50 կմ հիւսիս-արեւելք ընկած Տորեցկից 32 հազար նախկին բնակիչներից 29 հազարը փախել են:
Դոնբասում իրադրութիւնն աղէտալի է:
Այս իրավիճակում չափազանց ռիսկային է Դոնբասում հակայարձակում իրականացնելու փոխարէն 5000 լավագույն զիւորներին ուղարկել հարեւան երկիր»,- գրել է գերմանական պարբերականը։