Քաղաքական

Ի ԴԷՊ

Երեք ակրոբատ եղբայրներ

Կարէն Դուրգարեանը Ա. Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրէնն է։ Վաստակաշատ մայեստրոն ունի մի չարաճճի զարմիկ (Վրէժ), որը վերջերս սկսել է տարւել խոյակագիտութեամբ եւ բեզոարեան այծի նման թռչկոտում է մայր տաճարի պատմական յուշարձանի շիրիմների, խոյակների վրայ եւ ըստ իր դիրիժոր եղբօր՝ օդափոխւում է։ Նրանք ունեն եւս մի եղբայր երգիչ Հայկ Դուրգարեան, որի վրայ քրէական գործ է յարուցւել կրիստալ տեսակի թմրանիւթ «Արկոլադ» շոկոլադատուփի մէջ պահելու համար, ինչը նրա աւտոմեքենայից յայտնաբերել են բարեխիղճ պարեկները։ Գործն արդէն դատարանում է եւ երգիչին մեղադրում են նաեւ դրա իրացման, տարածման մէջ։

Կարէն Պայքարիչ, խմբավար մարդ ես, կենսագրութիւն ունես, բայց թուլակամ ես եղբօրդ հարցում։ Հարցազրոյց ես տալիս «Առաւօտ»-ին, ասում ես  30 տարի է խուլիգանութիւն է, ամենուրեք, նաեւ ԱԺ-ում, որ Շմայիսները քո կեանքից 30 տարի խլել են եւ այլն։ Շմայիսը օպերա է յաճախել եւ ներկայացման ժամանակ ձեռքիցդ դիրիժորի փայտիկը խլել է՝ քեզ շփոթելով պետաւտոտեսուչի հետ ու ասել է ձեռքով չափ տո՞ւր, թէ Սաշիկն է եկել 50/50 նոտաներիդ մէջ փայ մտել։ Դո՛ւ մշակոյթի գործի՞չ ես, թէ՞ հների առասպելներով ապրող վրիժառու։

Երբ դու դատում ես արատաւոր բարքերի մասին սկսիր Դուրգարեան եղբայրների սանձահարումից, մէկին խորհուրդ տուր, որ օդափոխւի այլ վայրում, միւսին էլ, որ կրիստալը քիչ քաշի քթերը, չնայած անմեղութեան աղաւաղւած կանխավարկածը պահպանենք, միգուցէ նա ամենամաքուրն է ձեր միջից։

Յ. Գ. – Իսկ գուցէ՞ Վրէժ Դուրգարեանի համար Մայր տաճարի վրայ գրոհելու եւ թամաշա անելու իրական նպատակը երգիչ եղբօր քրէական գործի օքսիադացո՞ւմն է։ Սա ուղղակի վարկած։

ԱՐԵԳ ՍԱՒԳՈՒԼԵԱՆ

«Հայաքւէ»

Related Articles

Back to top button