Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Նիկոլը պետութեան դէմ 2 կրակոց է արձակում»

Նիկոլն այդքան հարւած չի հասցնում Հայ Առաքելական Եկեղեցուն, որքան՝ ներհասարակական յարաբերութիւններին: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։

«Ճիշտ է` ինտենսիւութեան առումով, ողջ զինանոցն ուղղւում է Մայր Աթոռին, սակայն Եկեղեցու բնական իմունիտետն ու հանրային վստահութեան բարձր աստիճանը որոշակիօրէն մեղմում են դրանց վտանգաւորութիւնը:

Լրիւ հակառակն է ներհանրային յարաբերութիւններում: Փաշինեանը մի մեծ հարւած դեռ 2018-ին է երկրին հասցրել՝ թունաւորել հանրային մթնոլորտը եւ թշնամութեան մեծ չափաքանակ ներարկել:

Այս պրոցեսը վերջին 7-8 տարիներին տարբեր դոզաներով ներարկւել է եւ ներկայումս Մայր Աթոռի դէմ թշնամական արշաւանքի շրջանակներում իշխանութիւնը էականօրէն մեծացնում է հանրութիւն իջեցւող թշնամութեան եւ ատելութեան չափաբաժինը:

Փաստերը յստակ ցոյց են տալիս, որ Նիկոլը պետութեան դէմ 2 կրակոց է արձակում` Մայր Աթոռի եւ հասարակութեան տարբեր շերտերի դէմ, այդ թւում` իր կողմնակիցների, իսկ դրանք հաւաքական առումով լուրջ խնդիր են առաջացնում պետութեան դիմակայութեան հարցում»,-գրել է նա:

Related Articles

Back to top button