Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին

«ԱԼԻՔ» – Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդը հանդէս է եկել յայտարարութեամբ, կոչ անելով ազատ արձակել ադրբեջանի բանտերում պահւող 23 հայ գերիներին:

«Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդը (WCC) հրաւիրում է բոլորին միանալ Հայաստանի համար աղօթելու օրւան՝ նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանում COP29 կլիմայական համաժողովի բացման նախորդ օրը։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը նոյեմբերի 10-ին 17:00-ին Ժնեւի Սէն-Պիեռ տաճարում հայ համայնքի հետ համատեղ աղօթք կը կազմակերպի։

2020 թւականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի/Արցախի Հանրապետութեան դէմ ռազմական ագրեսիան, որին յաջորդեց Լաչինի միջանցքի տասը ամիս լիակատար շրջափակումը եւ 2023 թւականի սեպտեմբերին մօտ 120 հազար հայերի բռնի տեղահանումն իրենց պապենական հողերից, առաջւայ նման լուրջ մտահոգութիւն է առաջացնում:

COP29-ը բացառիկ հնարաւորութիւն է ընձեռում պաշտպանելու ադրբեջանական բանտերում պահւող 23 հայ գերիների, ինչպէս նաեւ ադրբեջանցի քաղբանտարկեալների եւ լրագրողների անվերապահ ազատ արձակումը»,- ասւած է հրապարակւած յայտարարութեան մէջ:

Related Articles

Back to top button