ՄիջազգայինՔաղաքական

Սոցհարցման արդիւնքներով՝ Հարիսը երրորդ օրն անընդմէջ առաջ է Թրամփից

«ԱԼԻՔ» – ԱՄՆ փոխնախագահ եւ Դեմոկրատական կուսակցութեան կողմից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը ժողովրդական աջակցութեան մակարդակով երրորդ օրն անընդմէջ 3 տոկոսային կէտով առաջ է իր մրցակցից՝ Հանրապետական կուսակցութեան թեկնածու Դոնալդ Թրամփից: Այդ մասին յայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով սոցհարցումների ագրեգատորի տւեալները:

Չորեքշաբթի օրւայ դրութեամբ Հարրիսն ունի 49% աջակցութիւն, Թրամփը՝ 46%։

Մինչ այդ, մի քանի օր շարունակ, դեմոկրատ թեկնածուն իր մրցակցից առաջ էր անցել 2 տոկոսային կէտով։

Թերթի փոխանցմամբ, Թրամփն առաջատար է տատանւող 7 նահանգից երեքում՝ Հիւսիսային Կարոլինայում, Ջորջիայում եւ Արիզոնայում։

Հարիսն առաջատար է Փենսիլւանիայում, Նեւադայում, Միչիգանում եւ Վիսկոնսինում: Մրցակիցների միջեւ տարբերութիւնը նւազագոյն է եւ կազմում է 1-2 տոկոսային կէտ։

Related Articles

Back to top button