Հայաստան - ԱրցախՔաղաքական

Նժդեհ Իսկանդարեան. «Արցախցիների աջակցութեան ծրագրերի դադարեցումը հանգեցրել է լուրջ սոցիալական խնդիրների»

Հազարաւոր ընտանիքներ այսօր գտնւում են ծայրայեղ ծանր վիճակում՝ առանց կայուն եկամտի, առանց սոցիալական պաշտպանւածութեան եւ առանց վստահութեան իրենց ապագայի նկատմամբ։ Այս մասին ֆէյսբուքի էր էջում գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարեանը։

«Մարդկանց մեծ մասը աշխատում է բացառապէս բնակավարձը վճարելու համար, իսկ սնունդը, բուժումը եւ նոյնիսկ տարրական կենցաղային կարիքները յաճախ մնում են չլուծւած։ Կից ներկայացւած լուսանկարը վկայում է սոցիալական քաղաքականութեան լիակատար ձախողման մասին։

Սա ոչ միայն արժանապատիւ կեանքի նւազագոյն պայմանների խախտման ակնյայտ օրինակ է, այլեւ աջակցութեան ծրագրերի դադարեցման ուղղակի հետեւանք։ Ստեղծւած ճգնաժամը արդիւնք է այն քաղաքականութեան, որի շրջանակում որոշումները կայացւել են առանց ժողովրդի հետ հաշւի նստելու եւ առանց դրանց սոցիալական ու առողջական հետեւանքների գնահատման։ Արդիւնքում՝ մարդիկ կանգնած են ոչ միայն սոցիալական ծանր վիճակի, այլեւ առողջական լուրջ խնդիրների առաջ։

Մարդկանց սոցիալական վիճակը օրէցօր վատանում է, իսկ պետական քաղաքականութեան մէջ առկայ անորոշութիւնն ու անգործութիւնը խորացնում են խնդիրները։ Անյապաղ անհրաժեշտ է վերանայել գործող մօտեցումները, վերականգնել կամ փոխարինել դադարեցւած աջակցութեան ծրագրերը իրական, արդիւնաւէտ մեխանիզմներով եւ ապահովել համակարգւած, կայուն լուծումներ։

Այսպէս շարունակւել չի կարող։ Սոցիալական անտարբերութիւնը չի կարող եւ չպէտք է դառնայ պետական քաղաքականութիւն»,- գրել է նա։

YerevanToday

Related Articles

Back to top button