ԹեհրանՀամայնքՀայաստան - Արցախ
Թեհրանահայութիւնն արցախահայութեան կողքին է

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Տեղահանւած եւ հայրենազրկւած արցախցի մեր քոյրերին եւ եղբայրներին աջակցելու նպատակով Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախումբը, այս հարցով միութիւնների հետ համագործակցութեան ծրիում, հոկտեմբերի 9-ին եւ 10-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան յարկի տակ կազմակերպել էր նւիրահաւաք: Յանձնախմբի կողմից նւիրատուներին էր ներկայացրել այն ահնրաժեշտ իրերի ցանկը, որոնք գնւելու են հանգանակւած գումարների միջոցով գնւելու եւ ուղարկւելու են արցախցի հայրենակիցներին:
Յատկանշական է, որ հոկտեմբերի 6-ին նւիրահաւաքի աշխատանք է իրականացւել նաեւ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ՝ «Արարատ» մարզաւանում:
Նմանօրինակ աշխատանքներ է նախաձեռնւել նաեւ եկեղեցական խորհուրդների նախաձեռնութեամբ՝ եկեղեցիների շրջափակում: