Հայաստան - Արցախ

Հրանտ Բագրատեան. ««Ոսկեպարի անկլաւը» յանձնելուց յետոյ ոչ երկաթգիծը, ոչ գազատարը Հայաստան չեն մտնի»

«ԱԼԻՔ» – ««Ոսկեպարի անկլաւի» յանձնումից յետոյ ոչ երկաթգիծը, ոչ գազատարը Հայաստան չեն մտնի»: Ինչպէս յայտնում է News.am-ը` այս մասին յունիսի 15-ին «Արարատեան դաշինքի շուրջ» համաժողովի ժամանակ յայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանը։

«Սահմանի այս ամբողջ հատւածը սահմանազատւել եւ սահմանագծւել է 1980-ականներին։ Ի՞նչ տարբերութիւն, թէ միջազգային որ կառոյցն ինչ խորհուրդ է տալիս։ Ադրբեջանը ստորագրել է այս փաստաթուղթը։

Ըստ այս արձանագրութեան՝ Հայաստանի տարածքը կազմում է 30 հազար քառակուսի կիլոմետր, սրանից չի կարելի հրաժարւել»,- նշել է նա։

Related Articles

Back to top button