ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական
ՀՅԴ ներկայացուցիչները Կապանում հանդիպում են ունեցել ԻԻՀ գլխաւոր հիւպատոսի հետ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամների Սիւնիքի մարզ կատարած երկօրեայ այցելութեան շրջանակներում Կապանում կայացել է հանդիպում, Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր հիւպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնեանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկեանը եւ ՀՅԴ Սիւնիքի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ Գագիկ Ղարամանեանը:
Հանդիպման ընթացքում քննարկւել են ընդհանուր հետաքրքրութիւններ ներկայացնող հարցեր: Կապանում Իրանի գլխաւոր հիւպատոսը ներկայացրել է հիւպատոսարանի կոմից իրականացւող ծրագրերը:
ՀՅԴ ներկայացուցիչները պատրաստակամութիւն են յայտնել աջակցութիւն ցուցաբերել ծրագրերի իրականացմանը: