ՄիջազգայինՔաղաքական

Հիւսիսային Կորէայի առաջնորդը պատրաստակամութիւն է յայտնել ընդլայնել երկկողմ յարաբերութիւնների շրջանակը Ռուսաստանի հետ

«ԱԼԻՔ» – Հիւսիսային Կորէայի առաջնորդ Կիմ Չէն Ընը եւ Ռուսաստանի պաշտպանութեան նախարար Անդրէյ Բելոուսովը Փհենիանում քննարկել են համապարփակ ռազմավարական գործընկերութեան խորացումը։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնել է Կորէայի կենտրոնական հեռագրական գործակալութիւնը:

Հիւսիսային Կորէայի առաջնորդը դատապարտել է Արեւմուտքին այն բանի համար, որ թոյլ է տւել Ուկրաինային հեռահար զէնքով հարւածներ հասցնել Ռուսաստանին՝ նշելով, որ այդ կերպ նրանք միջամտել են հակամարտութեանը։

Կիմ Չէն Ընը պատրաստակամութիւն է յայտնել «էլ աւելի եռանդով ընդլայնել եւ զարգացնել երկու երկրների յարաբերութիւնները բոլոր ոլորտներում՝ ներառեալ քաղաքական, տնտեսական եւ ռազմական»: Նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, կառավարութեանը, բանակին եւ ժողովրդին ջերմ բարեմաղթանքներ է փոխանցել եւ խոստացել, որ Փհենիանը միշտ կը լինի Մոսկւայի հետ:

Նոյեմբերի 29-ին Ռուսաստանի պաշտպանութեան նախարարը այցելել է Փհենիան՝ հանդիպելու Հիւսիսային Կորէայի ռազմաքաղաքական ղեկավարութեան հետ։

Related Articles

Back to top button