Հայաստան - ԱրցախՔաղաքական

Կարէն Քոչարեան. «Արեւմուտքն ու ՌԴ-ն Փաշինեանին փոխարինող են փնտրում, շրջանակ կայ, պատրաստում են կուլիսների յետեւում»

«ԱԼԻՔ» – «Արեւմուտքն ու ՌԴ-ն Փաշինեանին փոխարինող են փնտրում, շրջանակ կայ, պատրաստում են կուլիսների յետեւում»։ Այս մասին «Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Կարէն Քոչարեանը:

«ՔՊ-ում ներքին խլրտումները վկայում են, որ իշխանութիւնը թոյլ է, Փաշինեանը շատ թոյլ է։ ՔՊ-ում կատարւողի հեղինակները Արեւմուտքն ու Ռուսաստանն են, երկուսն էլ յարմար թեկնածու են փնտրում Փաշինեանին փոխելու համար, միաժամանակ փորձում են Փաշինեանին շղթայով կապած պահել։

Փաշինեանին փոխարինող լուրջ թեկնածուները կուլիսների յետեւում են պատրաստւում։ Երկու կողմից էլ այս պահին առաջին պլան են մղւում ծիծաղելի գործիչներ եւ ուժեր։ Երբ Փաշինեանին փոխելու իրավիճակը ստեղծւի, պարտադիր չէ, որ փոխարինողը ՔՊ-ից լինի։ Թեկնածուների ինչ որ շրջանակ Արեւմուտքի ու Մոսկւայի համար շօշափւել է»,- նշել է քաղտեխնոլոգը։

Related Articles

Back to top button