Հայաստան - ԱրցախՄշակութային
Ֆրանսիան ներգրաււած է Տաթեւի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնման ծրագրում

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազօր դեսպան ՕլիւէյԴըկոտինէն յայտարարել է, որ Փարիզը ներգրաււած է Տաթեւի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնման ծրագրում։ Այս մասին դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարւած գրառման մէջ՝ կից հրապարակելով Տաթեւի վանական համալիրի նկարը։
«Տաթեւի վանքը հայկական մշակութային ժառանգութեան գոհարներից է եւ նշանաւորում է երկրի ինքնութիւնը:
Ֆրանսիան ներգրաււած է Տաթեւի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնման ծրագրում»,- գրել է Դըկոտինէին։