Diabetes Care. Ցածր ֆիզիկական ակտիւութիւնը մեծացնում է շաքարախտից մահւան վտանգը
Կոլումբիայի համալսարանին առընթեր Մայլմանի Հանրային առողջութեան դպրոցի գիտնականները յայտարարել են, որ կանոնաւոր վարժութիւնները կարող են նւազեցնել շաքարախտից մահւան վտանգը։ Արդիւնքները հրապարակւած են Diabetes Care (DiaCare) կայքում։
Հետազօտողները վերլուծել են ախտորոշւած շաքարային դիաբետով 20 տարեկանից բարձր մարդկանց առողջութեան եւ ապրելակերպի մասին տեղեկութիւնը: Հարցւածների կէսը հինգ տարի կամ աւելի քիչ տառապել է հիւանդութիւնից, իսկ 34%-ը աւելի քան 10 տարի տառապել է այդ հիւանդութիւնից։ Մասնակիցները մշտադիտարկւել են յաջորդ մի քանի տարիների ընթացքում: Նրանք գիտնականներին պարբերաբար տեղեկացրել են իրենց ֆիզիկական ակտիւութեան մակարդակի եւ մարզումների ժամանակացոյցի փոփոխութիւնների մասին:
Դիտարկման փուլում գիտնականներն արձանագրել են մահաբեր վախճանների թիւը։ Պարզւել է, որ շաբաթական 10 րոպէից պակաս մարզւող մարդկանց շրջանում տարբեր պատճառներով (ներառեալ շաքարախտի բարդութիւնների) վաղաժամ մահւան վտանգն ամենաբարձրն է եղել։
Գիտնականների կարծիքով՝ առողջապահութեան ոլորտի մասնագէտները պէտք է յատուկ ուշադրութիւն դարձնեն երկարատև նստակեաց աշխատանքով զբաղւող մարդկանց ֆիզիկական ակտիւութեան խրախուսմանը։ Դրանց թւին են պատկանում վարորդները եւ գրասենեակային աշխատողները:
News.am