Այլ

Յայտնաբերւել են ախորժակը կարգաւորող հորմոնների արտադրութեան համար պատասխանատու մոլեկուլներ

Մարդու աղիքային բջիջներում յայտնաբերւել են սննդանիւթերի սենսորային մոլեկուլներ: Դրանք ընդունակ են կարգաւորել մարսողութիւնն ու ախորժակը, դա ցոյց է տւել  հետազօտութիւնը, որի արդիւնքները հրապարակւել են Science բժշկագիտական հանդէսում:

Երբ մարդը սնունդ է ընդունում, նրա աղիներում արտազատւում են ախորժակը վերահսկելու համար կարեւոր հորմոններ։ Այդ հորմոններից մէկի դեղերի նմանակող գործողութեան ամենայայտնի օրինակներից մէկն «Օզեմպիկ»-ն է:

Գիտնականները երկար ժամանակ փորձել են գտնել աղիքային հորմոնների արտազատման համար պատասխանատու մոլեկուլները։ Հորմոնների փոխարէն այս մոլեկուլների թիրախաւորումը կօգներ բազմաթիւ հիւանդութիւնների դէմ արդիւնաւէտ դեղամիջոցներ մշակել: Սակայն հետազօտութիւնը հիմնականում արւել է մկների վրայ:

Նոր աշխատանքում գիտնականներն օգտագործել են մարդու օրգանոիդներ։ Մարդու օրգանների այս մինի տարբերակները պարունակում են նոյն տեսակի բջիջներ, ինչ բուն օրգանը: Կենսաբանները աղիքային հորմոնների արտազատմանը մասնակցող բազմաթիւ մոլեկուլներ են յայտնաբերել։ Նրանք ցոյց են տւել, որ այդ մոլեկուլները արգելափակման ժամանակ հորմոնների արտազատումը դադարել է։ Դա հաստատում է յայտնաբերւած մոլեկուլների կարեւորութիւնը:

Ապագայում յայտնաբերւած մոլեկուլները մետաբոլիկ հիւանդութիւնների եւ աղիքային շարժունակութեան խանգարումների դէմ կարող են թիրախ դառնալ «Օզեմպիկ»-ի եւ այլ դեղամիջոցների այլընտրանքների համար: Բժիշկները հորմոնների ազդեցութիւնը նմանակելու փոխարէն կը կարողանան բարձրացնել ցանկալի աղիքային հորմոնների մակարդակը:

News.am

Related Articles

Back to top button