Այլ

Երկաթը կարող է նպաստել ասթմայի նոպաներին

Երկաթը ակտիւացնում է յատուկ իմունային բջիջները, որոնք ասթմայի նոպաների ժամանակ կարող են թոքերի բորբոքում առաջացնել:

Ասթմայի նոպաների ժամանակ իմունային բջիջները, մասնաւորապէս 2-րդ խմբի բնածին լիմֆոիդ բջիջները (ILC2), կարող են գերակտիւանալ, ասւում է Science Translational Medicine ամսագրում հրապարակւած հետազօտութեան մէջ: Սա կարող է յանգեցնել շնչուղիների բորբոքման եւ նեղացման: Նոր հետազօտութեան ընթացքում գիտնականները պարզել են, թէ ինչն է առաջացնում ILC2S երկաթի ներթափանցման գործընթացը: Այս բջիջներն էներգիա արտադրելու համար մետաղի կարիք ունեն։

Մկների մօտ երկաթի մուտքն իմունային բջիջներ արգելափակելը նւազեցրեց ասթմայի ախտանիշների սրութիւնը: Մարդու բջիջներում ILC2 ակտիւութեան բարձրացումը եւ երկաթի կլանումն ուղղակիօրէն կապւած էին ասթմայի ծանրութեան հետ: Գիտնականները եզրակացրել են, որ մկների մօտ յայտնաբերւած մեխանիզմներն առկայ են նաեւ մարդկանց մօտ։

Ասթմայի առկայ դեղամիջոցները չեն ազդում հիւանդութեան պատճառի վրայ, այլ միայն թեթեւացնում են ախտանիշերը: Գիտնականների յայտնագործութիւնը կօգնի խուսափել ILC2 իմունային բջիջների հիպերակտիւացումից, որը տեղի է ունենում նաեւ դերմատիտի, ռինիտի, սննդային ալերգիայի եւ էկզեմայի դէպքում։ Այնուամենայնիւ, անհրաժեշտ է մշակել դեղամիջոցներ, որոնք ընտրողաբար կը կանգնեցնեն երկաթի կլանումն իմունային բջիջների կողմից՝ չազդելով ամբողջ օրգանիզմի վրայ:

Related Articles

Back to top button