Այլ

Gastric Cancer. «Աղի չարաշահումը 39 տոկոսով բարձրացնում է ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը»

Վիեննայի բժշկական համալսարանի գիտնականները պարզել են կապ սննդին աղ աւելացնելու (ինչպէս նաեւ աղի մթերքների չարաշահման) եւ 39 տոկոսով ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգի բարձրացման միջեւ։ Հետազօտութեան արդյունքները հրապարակվել են Gastric Cancer ամսագրում:

Գիտնականներն ուսումնասիրել են աւելի քան 470 հազար հասուն մարդկանց առողջական վիճակի մասին տւեալները։ Մասնակիցներին խնդրել են տեղեկացնել, թէ ինչ յաճախականութեամբ են նրանք աղ լցրել պատրաստի սննդի վրայ եւ ինչ յաճախակիութեամբ են աղի նախուտեստներ կերել (չիպսեր, ձուկ, մարինացւած բանջարեղէններ)։ Անհրաժեշտ տեղեկութիւնը հաւաքելուց յետոյ հետազօտողները սկսել են հետեւել մասնակիցներին, ուսումնասիրութիւնը տեւել է 11 տարի։

Արդիւնքում՝ պարզւել է, որ սեղանի շուրջ յաճախ աղից օգտւող մարդկանց մօտ ստամոքսի քաղցկեղ շատ աւելի յաճախ է առաջացել։ Գիտնականների հաշւարկներով՝ սննդի վրայ աղ աւելացնելը բարձրացնում է այդ հիւանդութեան առաջացման հաւանականութիւնն աւելի քան 39 տոկոսով։ Հետազօտողները նաեւ նշել են, որ ստամոքսի քաղցկեղի կանխման համար պարտադիր չէ լիովին հրաժարւել աղից։ Կերակուրներին հազւադէպ աղ աւելացնելը ռիսկի գործօն չի եղել հետազօտութեան շրջանակում։

Related Articles

Back to top button