Այլ

Օրւայ որ ժամերին է հարկաւոր ընդունել վիտամինային յաւելումները

B եւ С վիտամինների, ինչպէս նաեւ օմեգա-3 ճարպաթթուների յաւելումները ցանկալի է ընդունել առաւօտեան եւ կէսօրին, երեկոյեան՝ երկաթն ու կալցիումը, իսկ մագնեզիումը՝ քնելուց առաջ։ Այս մասին Daily Mail-ի հետ զրոյցում նշել են սննդաբան Սուման Ագարւալը եւ բժիշկ Վիսախա Շիւդասանին։

Ինչպէս պարզաբանում են մասնագէտները, վիտամինահանքանիւթային համալիրնների ու այլ յաւելումների օգուտն առաւելագոյնի հասցնելու համար հարկաւոր է ընդունել դրանք օրւայ ճիշտ ժամերին։ Շիւդասանիի խօսքով՝ վիտամին C-ն առաւել օգտակար է լինում առաւօտեան ընդունելու դէպքում, քանի որ այն օժտւած է խթանող ու առոյգացնող ազդեցութեամբ։ Երեկոյեան ժամերին նման ազդեցութիւնը կարող է դժւարացնել քուն մտնելու գործընթացը, մինչդեռ օրւայ առաջին կէսին կօգնի բարձրացնել էներգիայի մակարդակն ու արտադրողականութիւնը։

B խմբի վիտամինները եւս խորհուրդ է տրւում ընդունել առաւօտեան։ Ենթադրւում է, որ դրանք նպաստում են ախորժակի բարելաւմանն ու եւ աշխատունակութեան բարձրացմանը:

Օմեգա-3 ճարպաթթուների (ձկան իւղ) ընդունման համար լաւագոյն պահը ճաշից յետոյ կէսօրն է: Այս յաւելումը սննդի հետ ընդունելը կարող է բարելաւել դրա կլանումն օրգանիզմում եւ նւազեցնել այնպիսի տհաճ կողմնակի բարդութիւնների առաջացումը, ինչպիսիք են ստամոքսի այրոցը, փորկապութիւնը եւ մարսողութեան խանգարումը:

Երկաթն առաւել լաւ կլանւում է օրգանիզմում երեկոյեան՝ ուտելուց մէկ ժամ առաջ ընդունելու դէպքում, իսկ մագնեզիումը՝ քնելուց 15 րոպէ առաջ։

Related Articles

Back to top button