Քրքումը թեթեւացնում է մկանների ցաւը եւ իջեցնում վնասւածքների հաւանականութիւնը
![](/wp-content/uploads/2025/02/480-780x470.jpg)
Կատալոնիայի Բաց համալսարանի (Իսպանիա) գիտնականնեը պարզել են, որ քրքումն օգնում է մարզումներից յետոյ թեթեւացնել մկանների ցաւն ու բորբոքումն օրգանիզմում, ինչպէս նաեւ նւազեցնել վնասւածքների վտանգը: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Journal of International Society of Sports Nutrition (JISSN) ամսագրում:
Գիտնականները վերլուծել են նախկինում հրապարակւած 11 հետազօտութիւններ, որոնք ուղղւած են եղել կոճապղպեղի ընտանիքի արեւադարձային բոյսի՝ քրքումի օգտակար յատկութիւնների ուսումնասիրութեանը: Չնայած այն հանգամանքին, որ քրքումը յայտնի է իր ժողովրդականութեամբ այանդական ասիական բժշկութեան մէջ, վերջերս աւելի ու աւելի շատ գիտական աշխատանքներ են ապացուցել, որ այս արմատն ունի օբիեկտիւ թերապեւտիկ յատկութիւններ:
Նոր մետավերլուծութեան ժամանակ իսպանացի գիտնականները հաստատել են, որ քրքումը՝ որպէս յաւելում, ունի հզօր հակաօքսիդանտ եւ հակաբորբոքային յատկութիւններ։ Այս ազդեցութիւնները յատկապէս օգտակար են այն մարդկանց համար, որոնք կանոնաւոր եւ ակտիւօրէն մարզւում են:
Գիտնականների խօսքով՝քրքումի օգտագործումը ինչպէս մարզւելուց առաջ, այնպէս էլ յետոյ օգնում է արագացնել մկանային մանրաթելերի վերականգնումը, թեթեւացնել ցաւը եւ մեծացնել հակաօքսիդանտ կարողութիւնը (մարմնի «սթրեսային» օքսիդացման պրոցէսները յաղթահարելու կարողութիւն): Քրքումը նաեւ նւազեցնում է համակարգային բորբոքումը, ինչը նւազեցնում է մարզումների ընթացքում վնասւածք ստանալու հաւանականութիւնը։
Հետազօտողներիխօսքով՝ փորձագէտները կարծում են, որ լաւ առողջութիւն ունեցող մարդկանց անհրաժեշտ է օրական ընդամէնը 14 չորս գրամ քրքում ընդունել՝ առողջութեան համար օգտակարութիւնն զգալու համար: Վերականգնման էֆեկտը յատկապէս կարեւոր է էքսցենտրիկ վարժութիւնների համար (որոնցում թիրախային մկաններն օգտագործւում են քաշը կառավարելու համար՝ այն նւազեցնելու առումով), որոնք, որպէս կանոն, առաւելագոյն վնաս կարող են հասցնել մարզիկներին:
News.am Medicine