Այլ

Փաշինեանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը

Փաշինեանը մայիսի 8-ին աշխատանքային այցով Մոսկւայում էր, ուր կայացաւ նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման արդիւնքում յայտնի դարձաւ, որ ռուսական կողմը դուրս է բերելու իր սահմանապահ ստորաբաժանումները ՀՀ Տաւուշի, Սիւնիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից, որտեղ տեղակայւել էին 44-օրեայ պատերազմից յետոյ:

Այս փաստն իշխանական քարոզչամեքենան եւ իշխանականները փորձեցին ներկայացնել «ինքնիշխանութեան», սուվերենութեան, պարզ ասած՝ Պուտինին չենթարկւելու լոյսի ներքոյ, նախ անտեսելով մի կարեւոր հանգամանք, թէ այդ ինչպէս եւ ում որոշմամբ էին սահմանապահները յայտնւել յիշեալ վայրերում:

Մինչդեռ նրանք այնտեղ էին յայտնւել Փաշինեանի որոշմամբ ու խնդրանքով։ Իրականում խաղաղութեան պայմանագրի դեռեւս նախնական տարբերակում Ալիեւի ներկայացրած պահանջներից մէկը եղել է այն, որ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրի ներկայացուցիչներ չպէտք է կանգնեն։ Մեզ են տրամադրել այդ փաստաթղթի այն հատւածը, որտեղ սեւով սպիտակի վրայ բառացի գրւած է. «Կողմերը պէտք է բացառեն իրենց սահմանագծին երրորդ կողմի ուժերի առկայութիւն»։

Այսինքն՝ Փաշինեանը ոչ թէ ինքնիշխանութիւն ու անկախութիւն է դրսեւորել, այլ կատարել է Ալիեւի հերթական պահանջը։ Սրանով է պայմանաւորւած, որ  ռուսաստանեան սահմանապահ ուժերը կը պահպանեն իրենց ներկայութիւնն Իրանի ու Թուրքիայի հետ Հայաստանի պետական սահմաններին:

«Հրապարակ»

Related Articles

Back to top button