Այլ

Յայտնի է մի պարզ սովորութեան մասին, որը մի շարք մահացու հիւանդութիւններ է առաջացնում

Սննդի վրայ չափից շատ աղ լցնելու սովորութիւնը կարող է լուրջ հիւանդութիւններ առաջացնել,- գրում է Daily Mail-ը։

«Օրգանիզմում աղի աւելցուկը յանգեցնում է արեան մէջ ջրի կուտակմանը՝ բարձրացնելով արեան ճնշումը։ Սա, իր հերթին, մեծացնում է ինսուլտի կամ սրտի կաթւածի, ինչպէս նաեւ օստեոպորոզի եւ նոյնիսկ ստամոքսի քաղցկեղի ռիսկը»,- ընդգծել է թերթը։

Daily Mail-ը յիշեցրել է Մեծ Բրիտանիայի Առողջապահութեան ազգային ծառայութեան այն յանձնարարականի մասին, որ օրական պէտք է մինչեւ վեց գրամ աղ սպառել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Միաժամանակ, պարբերականը նշել է, որ հետազօտութիւնների արդիւնքներով, մեծահասակներն օգտագործում են այդ նորմայից 40 տոկոսով աւելի՝ օրական մօտ 8,4 գրամ։

Աղի սպառման մակարդակը նւազեցնելու համար խորհուրդ է տրւում ուտելիքին աւելացնել համեմունքներ եւ  բուրումնաւէտիչներ, ինչպէս նաեւ եփելիս օգտագործել լոլիկ, սունկ, խմորւած մթերքներ եւ այլ բաղադրիչներ, որոնք հարուստ են ումամի համով։

News.am

Related Articles

Back to top button