Մշակւել է կենսաբժշկական սարք քրոնիկական ցաւի թերապիայի համար
Ցաւն անհրաժեշտ կենսաբանական ազդանշան է, բայց տարբեր պայմաններ կարող են հանգեցնել այն բանին, որ այդ ազդանշանները խեղաթիւրւեն։ Քրոնիկական ցաւով տառապող մարդկանց մօտ պատճառը յաճախ սխալ ազդանշաններն են, որոնք առաջացնում են կեղծ տագնապ՝ կապւած վէրքի, անդամահատւած վերջոյթի կամ այլ բարդ սցենարների հետ։
Պացիենտները մշտապէս բուժման նոր տեսակներ են փնտրում։ Նոր սարքը, որն ստեղծել են Իւթայի համալսարանում, կարող է դառնալ երկար սպասւած լուծումը։ Ջոնի եւ Մարսիա Փրայսի ինժեներային կոլէջի եւ Սփենսեր Ֆոքս Էքլզի բժշկական դպրոցի հետազօտողները հրապարակել են փորձնական թերապիայի արդիւնքները, որը թեթեւացրել է շատ մասնակիցների վիճակը բուժման մէկ սեանսից յետոյ։ Հետազօտութեան հիմքում ընկած է Diadem-ը՝ նոր սարք, որն օգտագործում է ուլտրաձայնը ուղեղի խոր մասերի ոչ ինւազիւ խթանման համար՝ խախտելով սխալ ազդանշանների հաղորդումը, որոնք հանգեցնում են քրոնիկական ցաւի։ Արդիւնքները հրապարակւել են Pain ամսագրում։
Նոր հետազօտութեանը մասնակցել է քրոնիկական ցաւ ունեցող 20 մարդ, նրանցից իւրաքանչիւրն անցել է երկու 40 րոպէանոց սէանս՝ ստանալով կամ իսկական, կամ կեղծ ուլտրաձայնային խթանում։
Պացիենտներն իրենց ցաւերը նկարագրել են սւանսներից մէկ օր եւ մէկ շաբաթ յետոյ, ընդորում՝ մասնակիցների 60 տոկոսը, որոնք իսկական բուժում են ստացել, տեղեկացրել են երկու դէպքում էլ ախտանշանների նշանակալի նւազման մասին։ Diadem մօտեցումը հիմնւած է նէյրոմոդուլիացիայի վրայ՝ թերապեւտիկ տեխնիկա, որն ուղղւած է ուղեղի որոշակի հատւածների ակտիւութեան չմիջնորդաւորւած կարգաւորմանը։
Ներկայում թիմը պատրաստւում է կլինիկական փորձարկումների 3-րդ փուլին՝ Diadem-ի օգտագործման նպատակով Դեղամիջոցների եւ մթերքների վերահսկման վարչութեան հաւանութիւնն ստանալու համար։
News.am