Այլ

Դարչինով սուրճն օգնում է կարգաւորել արեան մէջ շաքարի մակարդակը

Սուրճի մէջ շաքարից դարչինի, կոկոսի իւղի կամ քերած սեւ շոկոլադի անցումը կարող է օգնել բարձրացնել էներգիան եւ վերահսկել արեան մէջ գլիւկոզի մակարդակը: Ըստ Daily Mirror-ի՝ դրա մասին պատմել է գաստրոէնտերոլոգ Սաուրաբհ Սեթին:

Բժիշկը նշում է, որ դարչինը հարուստ է հզօր հակաօքսիդանտներով՝ նիւթեր, որոնք օգնում են պաշտպանել օրգանիզիմի բջիջները վնասումից եւ դանդաղեցնել ծերացման գործընթացը: Աւելին, այդ արտադրանքը կարող է նւազեցնել արեան մէջ շաքարի կտրուկ տատանումների վտանգը:

Մէկ այլ խորհուրդ տրւող բաղադրիչ է MCT իւղը (կոկոսից ստացւած միջին շղթայի ճարպաթթւային զտամասն են, որոնք աւելի արդիւնաւէտ են ներծծւում, քան երկար շղթայի ճարպերը: MCT իւղը իւղալի հեղուկ է, որը կարող է աւելացւել աղցաններին, սուրճին եւ թխւածքաբլիթներին) կամ միջին շղթայի տրիգլիցերիդները: Այդ տեսակի ճարպն արագ տեղափոխւում է լեարդ եւ վերածւում ակնթարթային էներգիայի աղբիւրի կամ կետոնների՝ նիւթերի, որոնք օգնում են բարելաւել նիւթափոխանակութիւնը եւ աջակցել ուղեղի առողջութեանը:

«MCT իւղը կենտրոնացւած յաւելանիւթ է, բայց նմանատիպ ճարպեր կան կոկոսի իւղում, որը միաժամանակ յարմար է սուրճի համար»,- նշել է փորձագէտը:

Լրացուցիչ օգուտների համար Սեթին խորհուրդ է տալիս սուրճին աւելացնել քերած սեւ շոկոլադ: Այն պարունակում է հակաօքսիդանտային յատկութիւններով օրգանական միացութիւններ, որոնք օգնում են իջեցնել «վատ» (Low density lipoprotein, LDL) խոլեստերինը: Շոկոլադի մէջ պարունակւող հակաօքսիդանտները, ինչպէս դարչինի մէջ պարունակւողները, կանխում են բջջային վնասը, նպաստում են անօթային եւ ուղեղի առողջութեանը եւ բարելաւում արեան մէջ շաքարի մակարդակի վերահսկողութիւնը։

News.am

Related Articles

Back to top button