Այլ

Սառը կրուասաններն ի վիճակի են բարելաւել աղիքային առողջութիւնը

Սառը կրուասանների օգտագործումն օգնում է օրգանիզմը հագեցնել ածխաջրերով, որոնք օգտակար են աղիքային մանրէների համար, Daily Mirror-ին յայտնել է Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայութեան վիրաբոյժ Կարան Ռաջանը։

Ըստ բժշկի՝ առողջ սննդակարգի ձգտող շատ մարդիկ իրենց օրաբաժնից հանում են թխւածքները։ Ալիւրից պատրաստւած արտադրանքի օգտագործումից յատկապէս պէտք է զգուշանալ նախաճաշին, քանի որ այդ սովորութիւնը կարող է արեան մէջ շաքարի մակարդակի անկայունութեան առաջացման պատճառ դառնալ։

Դոկտոր Ռաջանը պնդում է, որ դասական կրուասաններ պատրաստելու համար օգտագործւող շերտաւոր խմորը կարող է օգտակար լինել աղիքային միկրոբիոմների համար։ Նա պարզաբանել է, որ այդ խմորի դանդաղ խմորման գործընթացի ընթացքում խմորիչը քայքայում է գլիւտենը եւ օսլան, ինչը բարելաւում է թխւածքի մարսելիութիւնը։

«Նման կերպ թխւած կրուասաններն աւելի հեշտ են մարսւում, քան սովորական հացը»,- նշել է բժիշկը։

Փորձագէտը յատուկ ուշադրութիւն դարձրեց մատուցման ջերմաստիճանին։ Նա խորհուրդ է տալիս կրուասաններն ուտել սառեցւած, այլ ոչ թէ տաք վիճակում։ Սառեցնելիս դրանք առաջացնում են այսպէս կոչւած դիմացկուն օսլա՝ ածխաջրերի տեսակ, որը չի մարսւում բարակ աղիքում, այլ հասնում է հաստ աղիքի։ Դիմացկուն օսլան սնուցում է օգտակար մանրէները եւ կարճ շղթայով խթանում աղիքային լորձաթաղանթի առողջութեանը նպաստող ճարպաթթուների արտադրութիւնը։

News.am

Related Articles

Back to top button