Այլ

Բուսակերները եւ վեգանները աւելի շատ են վերամշակման բարձր աստիճան ունեցող մթերքներ օգտագործում, քան մսակերները

Լոնդոնի Կայսերական կոլէջի հանրային առողջապահութեան ներկայացուցիչների խումբը, որն աշխատել է Սան Պաուլուի համալսարանի եւ Ֆրանսիայում տեղակայւող Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալութեան գործընկերների հետ, պարզել է, որ Մեծ Բրիտանիայի բուսակեր բնակիչները վերամշակման բարձր աստիճան ունեցող մթերքներ աւելի շատ են օգտագործում, քան մսակերները։

EClinicalMedicine ամսագրում հրապարակւած իրենց յօդւածում գիտնականները նկարագրել են, թէ ինչպէս են ուսումնասիրել բրիտանական բիոբանկի տւեալները եւ ինչ են իմացել վերամշակման բարձր աստիճան ունեցող մթերքների օգտագործման մասին Մեծ Բրիտանիայում։

Նախորդ հետազօտութիւնները ցոյց էին տւել, որ արեւմտեան շատ երկրներում սպառողները կրճատում են մսի օգտագործումը եւ անցնում բուսակերութեան։

Այս անցման պատճառը տատանւում է աւելի առողջ սնւելու ցանկութիւնից մինչեւ սնւելու աւելի էթիկական նորմեր պահպանելու ձգտումը, կամ այն, որ մսի գներն այնքան են բարձրացել, որ այն դարձել է չափից աւելի թանկ։ Սակայն այս մօտեցումը միշտ չէ, որ օգտակար է առողջութեան համար։ Նոր հետազօտութեան ընթացքում գիտնականները պարզել են, որ բուսակերները եւ վեգանները Մեծ Բրիտանիայում օգտագործում են վերամշակման բարձր աստիճան ունեցող աւելի շատ մթերքներ, քան այն մարդիկ, ովքեր նաեւ միս են օգտագործում։ Բուսակերութիւնը յաճախ հաւասարեցւում է աւելի մեծ քանակութեամբ մրգերի, ընկոյզների եւ բանջարեղէնների օգտագործմանը։ Գործնականում դա կարող է նաեւ այդպէս լինել, բայց յաճախ այն նաեւ ներառում է վերամշակման բարձր աստիճան ոնեցող մթերքների օգտագործում, ինչպիսին են չոր նախաճաշերը, շոկոլադի սալիկները, լապշան, մսի կիսաֆաբրիկատները եւ պիցցան։

Յայտնաբերւել է, որ այդ մթերքները պարունակում են բազմաթիւ յաւելումներ, երբեմն՝ առողջութեան համար վնասակար, միացութիւններ եւ քիմիկատներ, որոնք բարելաւում են համը, բաղադրութիւնը, օգնում թարմութեան պահպանմանը կամ պարզապէս դրանց աւելի ախորժելի տեսք են հաղորդում։

Միսը, միւս կողմից, որպէս կանոն, աւելի քիչ է ենթարկւում մշակման, որովհետեւ այն աւելի լաւ բնական տեսք եւ հաճելի համ ունի։ Գիտնականները նաեւ պարզել են, որ բուսակերները կամ վեգանները նաեւ վերամշակման բարձր աստիճան ունեցող աւելի շատ մթերքներ են օգտագործում, քան նրանք, ովքեր մշտապէս միս են ուտում։

News.am

Related Articles

Back to top button