Այլ

Միայնութիւնը 31 տոկոսով բարձրացնում է դեմենցիայի առաջացման հաւանականութիւնը

Ֆլորիդայի համալսարանի Բժշկական  կոլէջի գիտնականները պարզել են, որ միայնութիւնը 15 տոկոսով բարձրացնում է կոգնիտիւ ունակութիւնների նւազման վտանգը, իսկ դեմենցիայի զարգացման հաւանականութիւնը բարձրացնում է 31 տոկոսով։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Nature Mental Health-ում (NMН)։

Գիտնականներն ուսումնասիրել են աշխարհի մի քանի երկրների 600 հազար մարդկանց առողջութեան մասին տւեալները։ Հետազօտողները լրացուցիչ գնահատել են մասնակիցների սոցիալական հմտութիւնները եւ խնդրել նշել, թէ որքան ժամանակ են նրանք սովորաբար անցկացնում ընկերների եւ ընտանիքի հետ։

Արդիւնքները ցոյց են տւել, որ միայնութիւնը կապւած է 15 տոկոսով կոգնիտիւ խանգարումների վտանգի աւելացման հետ։ Բացի այդ, մարդկանց մօտ, որոնք իրենց բնորոշել են որպէս միայնակ, դեմենցիայի առաջացման հաւանականութիւնը բարձր է եղել 31 տոկոսով։ Գիտնականները ենթադրել են, որ ուղեղի առողջութիւնը սկսում է քայքայւել սոցիալական միջավայրում մտաւոր ունակութիւնների դրսեւորման անհրաժեշտութեան բացակայութեան պատճառով։

Հետազօտողներն աւելացրել են, որ աշխատանքի արդիւնքները նաեւ դրական կողմ ունեն։ Գիտնականների խօսքով՝ միայնութիւնը ռիսկի գործօն է, որը կարելի է վերահսկել։

Related Articles

Back to top button