Այլ

Քաշ գցողները պէտք է նախաճաշից չորս-հինգ ժամ յետոյ ճաշեն

Աւելորդ քաշից ազատւել ցանկացողների համար ճաշի «օպտիմալ» ժամանակը նախաճաշից մօտաւորապէս չորսից հինգ ժամ անց է: Առաւել ուշ ճաշը կարող է դժւարացնել սննդի մարսողութիւնը եւ խրախուսել կէսգիշերից առաջ համեղ խորտիկ ուտելը: Դրա մասին Daily Mail-ին պատմել է ամերիկացի սննդաբան Լենա Բակովիչը։

Բժիշկը նշել է, որ առաւօտեան ժամը 7-ին արթնանալիս, ամենայն հաւանականութեամբ, կէսօրւայ տասներկուից մինչեւ ժամը մէկը սուր քաղցածութիւն կը զգաք: Բակովիչը նշել է, որ հիմնական երկրորդ կերակուրը «յետաձգելը» ախորժակի բացակայութեան պատճառով ընթրիքը բաց թողնելու եւ երեկոյեան լիարժէք կերակուրը բարձր կալորիականութեամբ նախուտեստներով փոխարինելու փորձերի է յանգեցնում։

Սննդաբանը անդրադարձել է նաեւ իսպանացի գիտնականների հետազօտութեան արդիւնքներին, որոնք պարզել են, որ նրանք, ովքեր ուշ են ճաշում, հանգստի ժամանակ աւելի քիչ կալորիա են այրում, քան նրանք, ովքեր ուտում են օրւայ հիմնական կերակուրը մինչեւ ժամը 13:00-ն։ Բացի դրանից, հետազօտութիւնը ցոյց է տւել, որ նրանք, ովքեր ճաշել են ժամը 16:30-ին, ամբողջ օրւայ ընթացքում արեան մէջ շաքարի աւելի անկայուն մակարդակ են ունեցել եւ ածխաջրերը էներգիայի վերածելու համար աւելի երկար ժամանակ է պահանջւել:

Բանն այն է, որ սննդից երկարատեւ հրաժարւելը կարող է յանգեցնել արեան մէջ շաքարի մակարդակի կտրուկ ցատկի ուտելուց յետոյ, յատկապէս՝ ածխաջրերով հարուստ սննդի դէպքում:

News.am

Related Articles

Back to top button