Այլ

Գիտնականներն անւանել են հացահատիկները, որոնք ստիպում են նիհարել գրեթէ այնպէս, ինչպէս Ozempic-ը

Արկանզասի համալսարանի ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել են բնական մանրաթելերի տարբեր տեսակներ, որոնք սննդակարգում ներառելը նպաստում է քաշի կորստին եւ օրգանիզմում շաքարի առողջ մակարդակին։ Հետազօտութիւնը հրապարակւել է Journal of Nutrition (JON) գիտական ​​հրապարակման մէջ:

Թիմն ուսումնասիրել է սննդային մանրաթելերի տարբերակները, ինչպիսիք են ցորենի դեքստրինը, պեկտինը, դիմացկուն օսլան, բետա-գլիւկանները եւ ցելիւլոզը, որոնք առկայ են բուսական մթերքներում:

Հետազօտողները լաբորատոր մկներին կերակրել են տարբեր տեսակի բջջանիւթ պարունակող սնունդ՝ հետեւելով նրանց մարմնի քաշին, ճարպի պարունակութեանը, արեան շաքարի մակարդակին եւ աղիքային բակտերիաներին:

Փորձերը ցոյց են տւել, որ վարսակի եւ գարու բետա-գլիւկանները մանրաթելերի միակ տեսակն էին, որն աւելացնում էր օգտակար Ilebacterium բակտերիաների քանակը մարսողական համակարգում, ինչը յանգեցրել է մարմնի էներգիայի ծախսերի աւելացման եւ քաշի կորստի:

Բետա-գլիւկանային դիետայի կրծողների մօտ նոյնպէս աճել է աղիքային բուտիրատի կոնցենտրացիաները: Բուտիրատն ազատում է գլիւկագոնի նման պեպտիդ-1 (GLP-1), բնական սպիտակուց, որն իր գործողութեամբ նման է Ozempic-ին եւ այլ սեմագլուտիդային դեղամիջոցներին, որը խթանում է ինսուլինի արտադրութիւնը:

«Դիետիկ մանրաթելերի օգտագործման առաւելութիւնների մի մասը GLP-1-ի և աղիքային այլ պեպտիդների ազատումն է, որոնք կարգաւորում են ախորժակը եւ մարմնի քաշը»,- բացատրել են հետազօտողները:

News.am

Related Articles

Back to top button