Այլ

Լոլիկի հիւթն իջեցնում է սիրտ-անօթային հիւանդութիւնների հաւանականութիւնը

Տոկիոյի բժշկութեան եւ ստոմատոլոգիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ լոլիկի անալի հիւթի կանոնաւոր օգտագործումը կարող է զգալիօրէն նւազեցնել սիրտ-անօթային հիւանդութիւնների առաջացման վտանգը։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են PubMed գիտական պորտալում։

Հետազօտութեանը մասնակցել է Կուրիեամա քաղաքի 481 բնակիչ։ Մէկ տարւայ ընթացքում փորձարկւողներին խնդրել են խմել լոլիկի հիւթ ցանկալի քանակութեամբ: Արդիւնքում՝ նախահիպերտոնիայով կամ հիպերտոնիայով տառապող 94 մասնակիցների մօտ արեան ճնշման զգալի նւազում է գրանցւել: Միջին սիստոլիկ ճնշումը նւազել է 141.2-ից մինչեւ 137.0 միլիմետր սնդիկ սեան, իսկ դիաստոլիկը՝ 83.3-ից մինչեւ 80.9 միլիմետր սնդիկի սեան:

Եւս 125 կամաւորների մօտ արեան «վատ» խոլեստերինի մակարդակը 155.0-ից նւազել է մինչեւ 149.9 մգ/դլ-ի։ Ընդորում՝ այս բարերար ազդեցութիւնը նկատւել է անկախ մասնակիցների տարիքից եւ սեռից։

Հետազօտողները նշել են, որ կամաւորների ապրելակերպում մէկ տարւայ ընթացքում էական փոփոխութիւններ չեն կատարւել՝ ենթադրելով, որ լոլիկի հիւթը առանցքային դեր է խաղացել առողջութեան արդիւնքների բարելաւման գործում: Գիտնականները ենթադրել են, որ լոլիկի հիւթը կարող է դառնալ սիրտ-անօթային հիւանդութիւնների կանխարգելման մատչելի եւ արդիւնաւէտ միջոց, քանի որ օգնում է վերացնել ռիսկի երկու կարեւոր գործօն՝ արեան բարձր ճնշումը եւ աւելորդ խոլեստերինի հետեւանքով առաջացող աթերոսկլերոզը:

News.am

Related Articles

Back to top button