Այլ

Դիետիկ գազաւորւած ըմպելիքները բացասաբար են ազդում լեարդի վրայ

Դիետիկ գազաւորւած ըմպելիքները յաճախ գովազդւում են որպէս աւելի օգտակար՝ համեմատած սովորական գազաւորւած ըմպելիքների հետ։ Դրանցում շաքարաւազն իսկապէս քիչ է եւ դա դրական կողմ է։ Բայց կան նաեւ բացասական կողմեր։ Վերջերս կատարւած գիտական աշխատանքը ցոյց է տւել, որ այն, ինչպէս եւ աւանդական անալոգները, զգալիօրէն բարձրացնում է լեարդի լուրջ պաթոլոգիաների ռիսկերը։ Այս մասին պատմել է eatingwell.com ռեսուրսը։

Լեարդի ֆունկցիայի խանգարումների եւ քաղցրացւած ըմպելիքների միջեւ կապը ուսումնասիրելու համար գիտնականները երկարատեւ հետազօտութիւն են անցկացրել, յայտնում է Planet Today-ը։ Նրանք օգտագործել են Բրիտանական բիոբանկի տւեալները, ապա աւելի քան 10 տարի հետեւել են աւելի քան 100000 փորձարկւողի, որոնք փորձի սկզբում լեարդի հետ կապւած խնդիրներ չեն ունեցել։

Հետազօտութիւնը թոյլ է տւել պարզել, որ այն մարդիկ, ովքեր օրական մէկ տարայից (250 գրամից) աւելի գազաւորւած ըմպելիք են օգտագործել, լեարդի ոչ ալկոհոլային ճարպային հիւանդութեան բարձր ռիսկ են ունեցել՝ համեմատած նրանց հետ, ովքեր աւելի հազւադէպ են խմել։ Ընդ որում, սովորական եւ դիետիկ ըմպելիքների համեմատական արդիւնքն անսպասելի է եղել։ Չափաւոր օգտագործման դէպքում դրանց վնասը մօտաւորապէս նոյնն է եղել։

Բայց մեծ ծաւալներով օգտագործման դէպքում դիետիկ ըմպելիքների սպառումը 60%-ով փոխկապակցւած է եղել լեարդի ոչ ալկոհոլային ճարպային հիւանդութեան հաւանականութեան աճի հետ։ Մինչդեռ սովորական գազաւորւած ըմպելիքի դէպքում այդ արդիւնքն արտայայտւում էր 50% ցուցանիշով։ Բացի այդ, երկու ըմպելիքներն էլ բարձրացնում են լեարդի հիւանդութիւններից վաղաժամ մահւան ռիսկերը՝ լեարդում ճարպի կուտակման ֆոնին։

News.am

Related Articles

Back to top button