Այլ

Գիշերային երկարատեւ ծոմապահութիւնը եւ վաղ նախաճաշն օգնում են պահպանել բարեկազմութիւնը

Բարսելոնայի Գլոբալ առողջութեան ինստիտուտի (ISGlobal) գիտնականները բացայայտել են, որ գիշերային երկարատեւ ծոմապահութիւնը եւ վաղ նախաճաշը երկարաժամկէտ հեռանկարում օգնում են պահպանել առողջ քաշը: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Journal of Behavioral Nutrition and Physical Activity (JBNPA) հանդէսում:

Հետազոտութեանը մասնակցել են 40-65 տարեկան աւելի քան եօթ հազար կամաւորներ գերմանական Տրիաս եւ Պուժոլի հետազօտական ​​ինստիտուտի (IGTP) գլխաւորած Genomes for Life նախագծի GCAT խմբից: 2018 թւականին մասնակիցները պատասխանել են իրենց քաշի եւ հասակի, ուտելու սովորութիւնների, ապրելակերպի եւ սոցիալ-տնտեսական կարգավիճակի վերաբերեալ հարցերին: 2023 թւականին, հինգ տարի անց, աւելի քան երեք հազար փորձարկւողներ նոր հարցաթերթիկներ են լրացրել։

Գիտնականները յայնաբերել են, որ երկարաժամկէտ հեռանկարում երկու յատուկ սովորութիւններ առնչւում են մարմնի զանգւածի ցածր ինդեքսին (BMI): Խօսքը երկար գիշերային ծոմապահութեան (երեկոյեան սնունդից հրաժարւելու) եւ վաղ նախաճաշի մասին է։

Գիտական ​​աշխատանքի հեղինակները նշել են, որ աւելի վաղ կատարւած հետազօտութիւնների արդիւնքները միաժամանակ կապ են յայտնաբերել գիշերւայ երկարատեւ ծոմապահութեան եւ առողջ քաշի միջեւ։ Գիտնականները ենթադրել են, որ այս սննդակարգն աւելի համահունչ է մարդու բնական ցիրկադային ռիթմերին: Օրւայ ընթացքում աւելի վաղ սնւելը եւ երեկոյեան չսնւելը հնարաւորութիւն է տալիս աւելի լաւ այրել կալորիաները եւ կարգաւորել ախորժակը, դրանով իսկ կանխելով աւելորդ քաշի կուտակումը։

News.am

Related Articles

Back to top button