Մշակութային

Մադրիդում առաջին անգամ կը ցուցադրւեն Սերգէյ Փարաջանովի ֆիլմերը

Մադրիդում առաջին անգամ կը ցուցադրւեն Սերգէյ Փարաջանովի ֆիլմերը՝ լեգենդար հայ կինոռեժիսորի ծննդեան 100-ամեայ յոբելեանին նւիրւած միջոցառումների շրջանակներում։ Այս մասին յայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանութիւնից։ 

Իսպանիայում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ եւ աջակցութեամբ, Հայաստանի կինոյի հիմնադրամի, Իսպանիայի մշակոյթի նախարարութեան ազգային կինոարխիւի, Մադրիդի Գեղեցիկ արւեստների միութեան, Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի Հայագիտութեան ամբիոնի համագործակցութեամբ Սերգէյ Փարաջանովի ծննդեան 100–ամեակի կապակցութեամբ հոկտեմբերի 15-27-ն Իսպանիայի ազգային կինոարխիւում եւ Մադրիդի Գեղեցիկ արւեստների միութիւնում կը կայանան հռչակաւոր կինոռեժիսորի ֆիլմերի ցուցադրութիւնները։

Ցուցադրութիւնների շարքի հանդիսաւոր մեկնարկը կը տրւի հոկտեմբերի 15-ին, ժամը՝ 17:30-ին, Իսպանիայի ազգային կինոարխիւի Cine Doré կինոթատրոնում՝ Փարաջանովի կարճամետրաժ 3 ֆիլմերի՝ «Տրիպտիխի» ցուցադրմամբ։

Panorama.am

Related Articles

Back to top button