Այլ

Գիտնականները պարզել են ուղեղի՝ աչքերի շարժման համար պատասխանատու հատւածի անսպասելի ֆունկցիաները

Վերին կոլիկուլուսը միջին ուղեղի այն մասն է, որն, ինչպէս ընդունւած է կարծել, օգնում է կենդանիներին կողմնորոշւել տարածութիւնում, օրինակ՝ հայեացքը եւ գլուխն ուղղել լոյսի վառ բռնկմանը։ Նոր հետազօտութիւնը, որն իրականացրել է Չիկագոյի համալսարանը, ցոյց է տալիս, որ ուղեղի այդ հատւածը նաեւ կարեւոր դեր է խաղում բարդ կոգնիտիւ խնդիրների կատարման հարցում, ինչպիսին են վիզուալ կարգայնացումը եւ որոշումների ընդունում։

Հետազօտութիւնում, որի արդիւնքները հրապարակւել են Nature Neuroscience ամսագրում, գիտնականները չափել են գլխուղեղի այն բջիջների ակտիւութեան պատերններում պարունակւող ինֆորմացիան, որոնք մասնակցում են վիզուալ կարգերի մասին որոշումների ընդունմանը։ Հետազօտողները հետեւել են  վերին կոլիկուլայի (SC) եւ հետին գագաթակեղեւի (PPC) ակտիւութեանը։ Սա գլխուղեղի կեղեւի այն հատւածն է, որը կարեւոր է վիզուալ կարգային որոշումների կայացման համար։

Ի զարմանս իրենց՝ հետազօտողները յայտնաբերել են, որ SC ակտիւութիւնը անգամ աւելին է եղել, քան PPC-ինը փորձարկւողների կողմից կարգերի մասին  որոշումներ կայացնելիս, ինչը թոյլ է տալիս ենթադրել, որ այն օգնում է կոորդինացնել բարձր կարգի կոգնիտիւ պրոցեսները, որոնք, ինչպէս աւանդաբար կարծել են, տեղի են ունենում նէոկորտեկսում։

«Դա իսկապէս զարմանալի հատւած է, որտեղ կարելի է յայտնաբերել այդպիսի կոգնիտիւ ազդանշաններ, որովհետեւ ուղեղի այդ մասը սովորաբար ասոցիացւում է տարածութիւնում աւելի պարզ կողմնորոշման եւ անգամ աւելի ռեֆլեքսիւ ֆունկցիաների հետ։ Մենք ունենք ուղեղի էւոլիւցիոն հին կառուցւածք, որը, ըստ երեւոյթին, անգամ աւելի շատ է գործում բարդ կոգնիտիւ որոշումներ կայացնելիս, քան կեղեւի հատւածները, որոնք մենք ուսումնասիրել ենք մեր փորձերում»,- նշել են հետազօտութեան հեղինակները։

News.am

Related Articles

Back to top button