Ձկան իւղն ազատում է էպիլեպտիկ նոպաներից

Ձկան իւղի պատիճների մէջ պարունակւող օմեգա-3 ճարպաթթունների ցածր չափաբաժինները կարող են նւազեցնել էպիլեպսիա ունեցողների նոպաների յաճախականութիւնը, ինչը տեղի չի ունենում դեղորայքային բուժման միջոցով: Օրական ձկան իւղի երեք պատիճները (օմեգա-3 ճարպաթթուների մօտ 1080 միլիգրամ) բաւարար է, որպէսզի ի յայտ գան դրական արդիւնքներ: Ընկնելով կենտրոնական նեարդային համակարգ՝ օմեգա-3 ճարպաթթուները նւազեցնում են գլխուղեղի բջիջների դրդւածութիւնը, որոնք առաջացնում են ցնցումներ, գրում է Zee News-ը:
«Ձկան իւղն անվտանգ է եւ էժան: Այն ոչ միայն կանխում է նոպաները, այլեւ ամրացնում սիրտ-անոթային համակարգերի առողջութիւնը»,- ասում է Կալիֆորնիայի համալսարանի հետազօտող Քրիստոֆեր Դեգեորգիոն: Հետազօտութեանը մասնակցել են հիւանդների 3 խումբ, որոնց նկատմամբ գիտնականները փորձարկել են երեք տարբեր մեթոդներ:
Առաջին խումբը 10 շաբաթ ստացել է ձկան իւղի ցածր չափաբաժին, երկրորդը՝ բարձր, իսկ երրորդը՝ պլացեբո: Բացի այդ, հետազօտողներն առանձին փորձարկում են կատարել 24 հիւանդների վրայ, ում մօտ էպիլեպսիան չի ենթարկւել դեղորայքային բուժմանը: Հետազօտութեան 10 շաբաթների ընթացքում ձկան իւղի ցածր չափաբաժին ընդունած երկու մարդու մօտ ցնցում չի առաջացել: Ձկան իւղի պլացեբո կամ մեծ չափաբաժին ստացած մասնակիցներից ոչ մէկի մօտ նման ազդեցութիւն չի նկատւել:
«Դեռեւս լրիւ հասկանալի չէ, թէ ինչու են ցածր չափաբաժիններն օգտակար, իսկ բարձրները՝ ոչ: Սակայն կենդանիների վրայ կատարւած հետազօտութիւնների արդիւնքում ստացւել են բարձր չափաբաժինների օգտագործման հակաարդիւնաւէտութեան վերաբերեալ ապացոյցներ»,- իր տեսակէտն է կիսում Քրիստոֆեր Դեգեորգիոն:
168.am