«Արենի 1» կօշիկ կամ 5500-ամեայ կաշւէ ոտնաման

5500 տարեկան կաշւէ կօշիկ, որը գտնւել է 2008 թւականին գերազանց վիճակում՝ Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի-1 կամ Թռչունների քարանձաւում։ Այն կաշւում թաքցրած մէկ մաս ունեցող կօշիկ է, որը մի քանի հարիւր տարի աւելի հին է, քան «Ötzi the Iceman»-ը եւ կաշւէ կօշիկի ամենահին մասն է աշխարհում՝ յայտնաբերւած հնագէտների կողմից։ Կօշիկը թւագրւում է Ք.Ա. 4000-2600 տարի առաջ ընկած ժամանակահատւածին։ Յայտնաբերւել է միջազգային թիմի կողմից՝ Բորիս Գասպարեանի գլխաւորութեամբ ՀՀ ԳԱԱ հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի, Իռլանդիայի համալսարանի ներկայացուցիչների, UCLA-ի դասախօս Գրիգոր Արեշեանի կողմից։
- Յայտնաբերումը
Հայ ասպիրանտ Դիանա Զարդարեանը յայտնաբերել է կաշւէ կօշիկը պեղումների ընթացքում՝ Հայաստանի հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի, ԱՄՆ-ի եւ Իռլանդիայի հնագէտների թիմի հետ։ Կօշիկը յայտնաբերւել է մակերեսային հիմքի ներքեւում, շրջւած, կրով պատւած շերտով, որը 45 սմ խորութիւն եւ 44-48 սմ լայնութիւն ունէր։ Շրջակայքում յայտնաբերւել են նաեւ այծի եւ եղջերուի եղջիւրներ։ Նոյն տարածքում յայտնաբերւել է նաեւ գինի պատրաստելու ամենահին գործիքը։
Թիմի յայտնաբերումները հրապարակւեցին 2010 թւականի յունիսի 9-ին՝ «Plos One» ամսագրում։
Արենի 1 կօշիկը պահւում է Հայաստանի պատմութեան թանգարանում։
- Հետազօտութիւններ
Կօշիկը պահպանւել է Թռչունների քարանձաւի զով եւ չոր պայմանների շնորհիւ։ Լայն պահեստի պարունակութիւնը յայտնաբերւել է նոյն քարանձաւում, որոնցից շատերը լաւ պահպանւած ցորեն, գարի եւ ծիրանի կտեր էին։ Կօշիկը պարունակում էր խոտ, եւ հնագէտները համոզւած չէին, որ այն օգտագործւել է ոտքը տաք պահելու համար։ Գլխաւոր հնագէտը՝ Ռոն Փինհասին չէր կարողանում որոշել, թէ ում է պատկանում կօշիկը՝ տղամարդու՞, թէ՞ կնոջ։ Նա նշել է, որ այդ դարաշրջանում կօշիկը կարող էր պատկանել եւ տղամարդու։ Կօշիկի թելերը նոյնպէս պահպանւած էին շատ լաւ։
Մեծ նմանութիւններ կան մանուֆակտուրային տեխնիկայի եւ մէկ մասով կաշւէ կօշիկների միջեւ՝ յայտնաբերւած Եւրոպայի տարածքում։ Ըստ Փինհասիի՝ Արենի 1 կօշիկը նման է իռլանդական կօշիկների՝ 1950-ական թւականներին օգտագործւող։ Կօշիկները նման են Բալկանների ազգային կօշիկներին՝ դեռ օգտագործւող եւ յայտնի որպէս Օպանկ։