Հայաստան - ԱրցախՄշակութային
Ճանաչենք Հայոց աշխարհը

Սիւնիքի մարզի, Լծեն գիւղի անւան հետ կապւած մի աւանդութիւն կայ։ Ի դէպ, որոշ ժամանակ յայտնի է եղել նաեւ Լիզին անունով։
Ասում են, երբ մոնղոլները Չար Ղաթայի առաջնորդութեամբ հասել են այս կողմերը, տեղացիները լեռների կատարներից քարէ կարկուտ են թափել ձորում գտնւող թշնամու վրայ։
Ժողովրդին խրախուսելու համար մենաստանում ապրող Ներսէս Քերթողը կրկնել է՝ «Լցէ՛, լցէ՛ .», եւ ինքն էլ քարեր է գլորել վերեւից եւ չեն թողել, որ թշմամին ոտք դնի գիւղը տանող արահետին։ Իսկ Ներսես Քերթողը շարունակել է կրկնել՝ «Լցէ՛, լցէ .»
Դրանից յետոյ էլ, ասում են, գիւղի անունը մնացել է Լծեն:
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ