Նշւել է, թէ որն է «աշխարհի ամենաօգտակար» բանջարեղէնը

Ճիշտ սնւելը վճռական նշանակութիւնի ունի ընդհանուր ինքնազգացողութեան, աւելի երկար ապրելու հաւանականութեան եւ քրոնիկական հիւանդութիւններից խուսափելու համար, գրել է Surrey Live-ը։
Բոյսերը պարունակում են բազմաթիւ սննդարար նիւթեր, օգտակար քիմիական նիւթեր, որոնք կոչւում են պոլիֆենոլներ, եւ բջջանիւթ։ Դրանք նաեւ, հակառակ բազմաթիւ մարդկանց կարծիքի, պարունակում են շատ սպիտակուց։ Բայց անգամ բոյսերի աշխարհում դրանցից որոշներն աւելի սննդարար են, քան միւսները։
Դրանցից շատերը, ինչպէս սպանախը, կալէ կաղամբը կամ աւոկադոն, վաղուց յայտնի են որպէս շատ օգտակար։ Բայց կայ բանջարեղէն, որը, որոշ վարկանիշների համաձայն, էլ աւելի օգտակար է։ Եւ դա, իհարկէ, ոչ թէ մի ինչ-որ սակաւ յայտնի սուպերմթերք է, որը հասանելի է միայն թանկ մասնագիտացւած խանութներում։ Իրականում «աշխարհի ամենաօգտակար» բանջարեղէնը կարելի է գնել ցանկացած սուպերմարկետում։
Բայց հետազօտութիւնների արդիւնքներով, որոնք իրականացրել են ԱՄՆ հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները, կրես-սալաթը ճանաչւել է սննդարար նիւթերի առաւել մեծ պարունակութիւն ունեցող բանջարեղէնը։
ԱՄՆ կառավարական մարմինը կազմել է 100 հնարաւոր մթերքների վարկանիշը, եւ կրես-սալաթը միակն է եղել, որը հասել է այդ ցուցանիշին։
Ցուցակում յաջորդը չինական կաղամբն է (91,99 միաւոր), մանգոլդը (89,27), բազուկի տերեւը (87,08) եւ սպանախը (86,43)։
Կրես-սալաթը կանաչատերեւ բանջարեղէն է, պատկանում է նոյն ընտանիքին, ինչ եւ կալէ կաղամբը, բրիւսէլեան եւ սպիտակակոթ կաղամբը։
Չնայած ցածր կալորիականութեանը՝ այն պարունակում է աւելի մեծ քանակութեամբ վիտամին К, С, А եւ կալցիում։
Այն նաեւ հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կարող են իջեցնել հիւանդութիւնների հաւանականութիւնը երկար ժամանակով, յատկապէս սրտի եւ ոսկորների հիւանդութիւնների։
news.am