Այլ

Յղիութեան ընթացքում ծխած կանանց երեխաները աւելի վատ են սովորում դպրոցում

Հարաւային Աւստրալիայի համալսարանի գիտնականները կապ են յայտնաբերել յղիութեան ժամանակ ծխելու եւ երեխաների դպրոցական գնահատականների միջեւ։ Հետազօտութիւնը հրապարակւել է Addictive Behaviors (AddBehv) գիտական ամսագրում։

Թիմն ուսումնասիրել է 723877 մարդու տւեալները եւ եկել այն եզրահանգման, որ մինչեւ ծնւելը ծխախոտի ծխի ազդեցութեանը ենթարկւած երեխաները 49 տոկոսով աւելի յաճախ են ուսման վատ առաջադիմութիւն ցուցաբերում համադասարանցիների համեմատ, որոնց մայրերը յղիութեան ժամանակ չեն ծխել։

Վիճակագրութեան համաձայն՝ միայն Աւստրալիայոմ մինչեւ 2021 թ. ծննդաբերած կանանց 8,7 տոկոսը ծխել է յղիութեան որոշակի շրջաններում։

«Յայտնի է, որ յղիութեան շրջանում ծխելը առաջ է բերում այդ վիճակի բազմաթիւ բարդութիւններ, ներառեալ վիժելու մեծ հաւանականութիւնը, մեռելածնութիւնը, երեխայի աճի եւ զարգացման դանդաղումը, ինչպէս նաեւ լուրջ բնածին արատներ։ Այն նաեւ կարող է աննպաստ հետեւանքներ ունենալ հոգեկան առողջութեան համար եւ առաջ բերել առօրեական խնդիրներ։

Մեր նոր հետազօտութիւնը լրացնում է այս ամէնը՝ ցոյց տալով, որ մօր ծխելը յղիութեան ընթացքում զգալի վտանգ է պարունակում երեխայի համար, որը կարող է վատ առաջադիմութիւն ունենալ այդ պատճառով, ինչի հետեւանքով նա դպրոցում զգալիօրէն հետ կը մնայ հասակակիցներից»,- նշել են գիտական աշխատանքի հեղինակները։

News.am

Related Articles

Back to top button