Այլ

Վիտամին D. ինչո՞ւ է այն կարեւոր

Վիտամին D-ն, որը նաեւ կոչւում է կալցիֆերոլ կամ «արեւի վիտամին», շատ կարեւոր դեր ունի մեր օրգանիզմի համար

  • նպաստում է կալցիումի կլանմանը՝ ամրացնելով ոսկորներն ու ատամները:
  • կարգաւորում է իմունային համակարգը՝ կանխարգելելով վարակները:

Չնայած վիտամին D-ի կարեւորութեանը՝ 35% չափահասների մօտ առկայ է դրա պակաս։

Վիտամին D-ի ֆունկցիաները

Մեծացնում է կալցիումի կլանման արդիւնաւէտութիւնը փոքր աղիներում՝ այն դարձնելով 10%-15%-ից մինչեւ 30%-40%: Ըստ doctors.am-ի՝ պակասը կարող է առաջացնել.

  • փափուկ ոսկորներ. օստէոմալացիա (մեծահասակների մօտ) կամ ռախիտ (երեխաների մօտ):
  • փխրուն ոսկորներ. օստէոպորոզ:
  • կոտրւածքների բարձր վտանգ:

Նպաստում է իմունային համակարգի կարգաւորմանը եւ վարակների կանխարգելմանը: Պակասը կապւած է վարակների, յատկապէս շնչառական խնդիրների, աւելի բարձր ռիսկի հետ:

Վիտամին D-ի աղբիւրները

Արեւի լոյսից. մաշկը արտադրում է վիտամին D՝ ենթարկւելով UVB ճառագայթներին, որոնք ակտիւացնում են վիտամին D3-ը:

Արտադրութիւնը կախւած է մի շարք գործօններից.

  1. Սեզոն եւ վայր. ձմռանը եւ արեւի պակաս ունեցող տարածքներում մակարդակը նւազում է:
  2. Մաշկի գոյնը. մուգ մաշկը նւազեցնում է վիտամինի սինթեզը:
  3. Տարիքը. մեծահասակները արտադրում են աւելի քիչ վիտամին D:
  4. Արեւապաշտպան միջոցներ. թէեւ նւազեցնում է վիտամինի արտադրութիւնը, բայց անհրաժեշտ է մաշկը պաշտպանելու համար:
  5. Բնական մթերքները, ինչպիսիք են իւղոտ ձկները, ձւի դեղնուցը, սունկը, կաթը, նարնջի հիւթը, եոգուրտը, հացահատիկները նոյնպէս վիտամին D-ի աղբիւր են։ Սննդային յաւելումները անհրաժեշտ է նրանց, ովքեր բաւարար արեւի լոյս չեն ստանում կամ չունեն համարժէք սննդակարգ: Յաւելումներն ընդունէք սնունդի հետ՝ կլանման բարելաւման համար: Խուսափէք չափից աւելի օգտագործումից՝ թունաւորումից խուսափելու համար:

Խորհուրդ տրւող օրական չափաբաժիններ

  • Մանկահասակներ (<1 տարեկան). 10 մկգ (400 IU):
  • Երեխաներ եւ մեծահասակներ (1-70 տարեկան). 15 մկգ (600 IU):
  • Մեծահասակներ (>70 տարեկան). 20 մկգ (800 IU):
  • Տարածքը, մարմնի քաշը եւ որոշ առողջական վիճակներ կարող են պահանջել փոփոխութիւններ չափաբաժիններում:

Related Articles

Back to top button