Այլ
Նշւել են այն մթերքները, որոնք բարելաւում են յիշողութիւնը

Որոշ մթերքներ օգնում են աւելի արագ մտածել եւ աւելի լաւ յիշել, ասել է բժիշկ եւ սննդաբան Արինա Մամինան: Նա Ufatime.ru-ի հետ զրոյցում թւարկել է յիշողութեան համար բարենպաստ մթերքները։
Մամինայի խօսքով՝ հատապտուղները դրական ազդեցութիւն կարող են ունենալ յիշողութեան վրայ:
Օրինակ՝ հապալասը, սեւ հաղարջը եւ ելակը պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են ուղեղը ծերացումից, իսկ լոռամիրգն ու ազնւամորին նւազեցնում են բորբոքումները, ինչը կարեւոր է մտքի պարզութեան համար, բացատրել է բժիշկը։
Ըստ սննդաբանի՝ բրոկոլին եւ սպանախը յիշողութեան համար չափազանց օգտակար են, քանի որ դրանք պարունակում են K վիտամին եւ լիւտէին, որոնք բարելաւում են մտածողութեան արագութիւնը:
News.am