Այլ

Սուրճ խմելն ամենաանվտանգն է առաւօտեան ժամը 10-ին

Ամէնից լաւը սուրճ խմելն է առաւօտեան ժամը 10-ին (եթէ արթնացել ես ժամը 7:00-ին)։ Այս տոնայնացնող ըմպելիքի չափից վաղ օգտագործումը կարող է լրացուցիչ բարձրացնել առաւօտւայ ժամերին բնական կերպով աւելացած կորտիզոլ հորմոնի մակարդակը եւ վնաս պատճառել օրգանիզմին։ Այս մասին Daily Mail պարբերականին պատմել է դոկտոր Դեբորա Լին բրիտանական Dr Fox Pharmacy օնլայն-կլինիկայից։

Բժիշկը բացատրել է, որ արթնանալուց յետոյ առաջին 45 րոպէների ընթացքում օրգանիզմում կորտիզոլի մակարդակը հասնում է բարձրակէտին։ Այդ հորմոնը բարձրացնում է զգօնութիւնն ու ուշադրութեան կենտրոնացումը, ինչպէս նաեւ կարգաւորում է նիւթափոխանակութեան եւ իմունային համակարգի աշխատանքը։

Սուրճն ունի կորտիզոլի մակարդակը բարձրացնելու ունակութիւն։ Լիի կարծիքով՝ ըմպելիքի աւելորդ խթանող ներգործութիւնն առաւօտեան ժամերին կարող է աւելի շատ վնաս, քան թէ օգուտ բերել՝ առաջացնել վատ ինքնազգացողութիւն, յաճախասրտութիւն եւ բարձրացնել տագնապայնութեան մակարդակը։ Այդ պատճառով սուրճը պէտք է օգտագործել ժամը 10.00-ին (եթէ արթնացել էք ժամը 7:00-ին) կամ գոնէ գիշերային քնից արթնանալուց 45 րոպէ յետոյ։

Նաեւ խորհուրդ չի տրւում շատ ուշ ժամի սուրճ խմել։ Ընպելիքի վերջին գաւաթը պէտք է ընդունել քնելուց վեց ժամ առաջ։

 NEWS.am Medicine

Related Articles

Back to top button