Այլ

Ստեղծւել է ռիսկի գենետիկ կանխատեսման սարք լեարդի ցիռոզի վտանգին ենթակայ ալկոհոլիկներին պարզելու համար

Միջազգային հետազօտական խումբը՝ Centenary Institute բժշկական կազմակերպութեան գլխաւորութեամբ, ստեղծել է այն ալկոհոլիկներին պարզելու նոր գենետիկ սարք, որոնք աւելի շատ են ենթակայ լեարդի ցիռոզի վտանգին։

Hepatology Communications ամսագրում հրապարակւած յօդւածում հետազօտողները ներկայացնում են սարքը, որը նոր յոյս է տալիս լեարդի ցիռոզի վաղ ախտորոշման հարցում։ Ալկոհոլի պատճառով առաջացող լեարդի ցիռոզից ամէն տարի մահանում է աւելի քան 300 000 մարդ ողջ աշխարհում։ Վերջերս ստեղծւած սարքը, որը յայտնի է որպէս ռիսկի պոլիգենային գնահատում (PRS), օգնում է պարզելու այն մարդկանց, ովքեր աւելի շատ են ենթակայ լեարդի ցիռոզի վտանգին՝ կապւած ալկոհոլի օգտագործման հետ։

Հետազօտողները PRS-ը ստեղծելիս համեմատել են լեարդի ցիռոզ ունեցող հազար պացիենտների գենետիկ պրոֆիլները այն մարդկանց հետ, որոնց լեարդը չի վնասւել։ 20 սպեցիֆիկ գենետիկ մարկերների հիման վրայ ստացւել է ռիսկի գնահատականը։

«Մեր ռիսկի պոլիգենային գնահատումը նոր մօտեցում է լեարդի ցիռոզի ախտորոշման հարցում։ Այն թոյլ կը տայ մեզ պարզել բարձր ռիսկի ենթակայ մարդկանց եւ իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, որոնք կօգնեն կանգնեցնել լեարդի հիւանդութիւնը»,- նշել են գիտնականները։

Հետազօտութիւնը նաեւ ցոյց է տւել, որ PRS-ը զգալիօրէն բարելաւում է լեարդի ցիռոզի կանխատեսումը՝ կապւած ալկոհոլի օգտագործման հետ՝ ռիսկի այլ գործօնների (ոչ գենետիկ) համադրմամբ, ինչպիսին են ալկոհոլի օգտագործման սովորութիւնները, տարիքը, մարմնի զանգւածի ինդեքսը եւ շաքարային  դիաբետը։ Յայտնաբերւել է, որ այդ գործիքը օգտակար է լեարդի այլ հիւանդութիւնների ախտորոշման համար՝ կապւած մետաբոլիկ (ոչ ալկոհոլային) գործօնների հետ։

News.am

Related Articles

Back to top button