Աշխարհի ռազմարդիւնաբերական ընկերութիւնների եկամուտները մինչեւ 2026 թ. կը հասնեն ռեկորդային մակարդակի

Աշխարհի խոշորագոյն պաշտպանական եւ օդատիեզերական կորպորացիաները մինչեւ 2026 թւականը ռեկորդային եկամուտներ են ակնկալում պատւէրների զգալի աճի եւ աշխարհաքաղաքական լարւածութեան աճի պայմաններում: Այս մասին յայտնում է յղում կատարելով Vertical Research Partners-ի կանխատեսումներին։
Հետազօտական ընկերութիւնների փորձագէտները գնահատում են, որ աշխարհի 15 խոշորագոյն պաշտպանական ընկերութիւնները 2026 թւականին կունենան 52 միլիարդ դոլար զուտ շահոյթ, որը գրեթէ կրկնապատկւում է 2021 թւականի համեմատ: Բացի այդ, ակնկալւում է, որ պաշտպանական հինգ խոշորագոյն կորպորացիաները մինչեւ 2026 թւականի վերջը կը ստանան 26 միլիարդ դոլարի եկամուտ՝ առանց Boeing-ի, որն աւելի շատ կենտրոնացած է քաղաքացիական աւիացիայի վրայ:
Վերլուծաբանները նշում են, որ Եւրոպայի խոշորագոյն ռազմարդիւնաբերական ընկերութիւնների շահոյթի կուտակային աճը կը կազմի աւելի քան 40%-ի՝ զինամթերքի եւ հրթիռների մատակարարման պատւէրների աճի պայմաններում:
Յօդւածում ընդգծւում է, որ ռազմարդիւնաբերութեան եկամուտների կտրուկ աճի հիմնական պատճառներն են Ուկրաինայում շարունակւող հակամարտութիւնը եւ Մերձաւոր Արեւելքում իրավիճակի վատթարացումը։
Panorama.am