Ստեղծւել է նոր ռեագենտ, որը բարձրացնում է դեղամիջոցների սինթեզի ճշգրտութիւնը
Մոֆիտի ուռուցքաբանական կենտրոնի հետազօտողները ստեղծել են նոր ռեագենտ, որը բարձրացնում է դեղամիջոցների սինթեզի ճշգրտութիւնը։ Այդ նորարարական մեթոդը, որը հրապարակւել է Nature Communications-ում, ծծմբի ֆտորիդի փոխանակման նոր ռեագենտ (SuFEx) է, որը թոյլ է տալիս իրականացնել կարեւորագոյն մոլեկուլների խիստ վերահսկւող արտադրութիւն ծծմբի հիմքի վրայ, ներառեալ սուլֆինամիդները, սուլֆոնիմիդամիդները եւ սուլֆոքսիմինները։
Այս միացութիւններն անհրաժեշտ են դեղագործական արդիւնաբերութիւնում, բայց դրանք դժւար է սինթեզել պահանջւող ստերեոքիմիական ճշգրտութեամբ։
t-BuSF նորարարական ռեագենտը օգտագործում է ռեակտիւութիւնը՝ կապւած շտամի ազատ արձակման հետ, մինչ այժմ անհասանելի արդիւնաւէտութեան մակարդակի եւ սելեկտիւութեան հասնելու համար՝ ճանապարհ հարթելով աւելի արդիւնաւէտ դեղամիջոցների ստեղծման եւ բուժհաստատութիւններում աւելի լայն կիրառման համար։
«Յայտնի է, որ ծծմբի հիմքի վրայ միացութիւնները, այդ թւում նոր մեթոդների օգտագործմամբ ստեղծւած, նպաստաւոր ֆիզիկաքիմիական յատկութիւններ ունեն, որոնք դրանք կատարեալ թեկնածու են դարձնում դեղերի մշակման համար,- ասել է առաջատար հեղինակ եւ Մոֆիտի կենտրոնի դեղերի մշակման բաժնի ասոցիացւած աշխատակից Ջասթին Լոպչուկը։- Այդ միացութիւններն արագ սինթեզելու ունակութիւնը եւ ստերեոքիմիական վերահսկողութիւնը նոր հնարաւորութիւններ են բացում բուժման թարգեթային մեթոդների մշակման համար, որոնք աւելի արդիւնաւէտօրէն են պայքարում քաղցկեղային բջիջների դեմ նւազագոյն կողմնակի ազդեցութիւնների դէպքում»։
Օգտագործելով t-BuSF ռեագենտի իւրատեսակ յատկութիւնները՝ գիտնականները կարողացել են հետազօտել ծծմբի ընտանիքի մինչ այդ անհասանելի քիմիական տարածքը, յատկապէս թթւայնացման S(IV) եւ S(VI) աստիճաններում։ Այս առաջընթացը հանգեցրել է աւելի քան 70 նոր քիմիական միացութիւնների ստեղծման, որոնցից շատերը անմիջական կիրառութիւն են գտնում բժշկական քիմիայում եւ նոր դեղամիջոցների մշակման գործում։