1-ին տիպի շաքարախտի զարգացման հաւանականութիւնը կրկնակի մեծ է այն մարդկանց մօտ, որոնց հայրերը ունեցել են այդ հիւանդութիւնը
Մարդը 1-ին տիպի շաքարախտով հիւանդանալու աւելի քիչ հաւանականութիւն ունի, եթէ նրա մայրն է ունեցել այդ հիւանդութււնը, եւ ոչ թէ հայրը, ասւում է հետազօտութեան մէջ, որը նախատեսւում է ներկայացնել սեպտեմբերի 9-ից 13-ը Մադրիդում անցկացւելիք Շաքարախտի ուսումնասիրութեան եւրոպական ասոցիացիայի տարեկան հանդիպմանը, գրում է Medical Xpress-ը:
Քարդիֆի համալսարանի բժիշկ Լոուրի Ալէնը եւ նրա գործընկերները 1-ին տիպի շաքարախտով հիւանդ մարդկանց հինգ խմբի (ընդհանուր առմամբ 11475 մարդ) մետա-վերլուծութիւն են անցկացրել, որպէսզի համեմատեն շաքարախտով տառապող մարդկանց՝ նոյն հիւանդութիւնն ունեցող հայրերի եւ մայրերի միջեւ յարաբերակցութիւնը:
Գիտնականները պարզել են, որ հետազօտւողների հիւանդ հայրերի թիւը կրկնակի մեծ է եղել հիւանդ մայրերի թւից: Հիւանդ հայր ունեցող մարդկանց մասնաբաժինը աւելի մեծ է եղել ինչպէս 1-ին տիպի շաքարախտով ախտորոշւած 18 տարեկանից բարձր, այնպէս էլ 18 տարեկան եւ աւելի երիտասարդների շրջանում: