Այլ

Յայտնաբերւել է գործոն, որը վերահսկողութիւնից հանում է որոշ երեխաների բորբոքումը COVID-19-ով վարակւելուց յետոյ

Գիտնականները յայտնաբերել են թրիգեր, որը COVID-19-ով վարակւելուց յետոյ վերահսկողութիւնից հանում է որոշ երեխաների բորբոքումը։ Պարզւում է՝ իմունային համակարգը սխալմամբ ընդունում է մարմնի մասերի մեծ մասում արտադրւող սպիտակուցը որպէս օտարածին, որովհետեւ այն նմանւում է SARS-CoV-2-ի (վիրուս, որն առաջ է բերում COVID-19) կազմի մէջ մտնող սպիտակուցին։

Այդ հիւանդութիւնը, որն ստացել է երեխաների բազմահամակարգային բորբոքային համախտանիշ անունը (MUSIC), առաջին անգամ յայտնաբերւել է համավարակի սկզբում երեխաների փոքր տոկոսի մօտ, որոնք բուժւել են COVID-19-ից։

Հետազոտութիւնը, որի արդիւնքները հրապարակւել են Nature ամսագրում, իյայտ է բերել 30 աուտոհակամարմիններ (հակամարմիններ, որոնք ուղղւած են մարդու սեփական օրգանիզմին, այլ ոչ թէ օտարածին զաւթչին), որոնք եղել են MIS-C ունեցող պացիենտների մօտ, բայց չեն եղել նրանց մօտ, ովքեր այդ հիվանդութիւնը չեն ունեցել։

Առաւել արտայայտւած պրոֆիլ ունեցող աուտոհակամարմինները ուղղւած են եղել SNX8 անւանմամբ սպիտակուցին, որը պարունակւում է մարմնի գրեթէ իւրաքանչիւր մասի բջիջների ներսում մոլեկուլների տեսակաւորման եւ տեղափոխման գործում ունեցած իր դերի պատճառով։

Պարզւել է, որ կորոնավիրուսի «նուկլեոկապսիդային սպիտակուցի» մի մասը շատ նման է SNX8-ի մի մասին, որին ուղղւած են այդ աուտոհակամարմինները։ Նուկլեոկապսիդային սպիտակուցը վիրուսի արտաքին թաղանթի մի մասն է, որտեղ գտնւում է նրա գենետիկ նիւթը։ Այդ նմանութիւնը բարձրացնում է այն բանի հաւանականութիւնը, որ որոշ պացիենտների մօտ իմունային համակարգը սխալմամբ SNX8-ը ընդունում է որպէս նրա SARS-CoV-2-ի անալոգ եւ, հետեւաբար, գրոհում է հիւսւածքները, որոնք այն առաջացրել են։ Այս տեսութիւնը հաստատելու համար գիտնականների թիմն ուսումնասիրել է Т-բջիջները, որոնք ճանաչում եւ սպանում են վիրուսով վարակւած բջիջներն օրգանիզմում MIS-C ունեցող եւ այդ հիվանդութիւնը չունեցող պացիենտների մօտ։ Միայն MIS-C ունեցող պացիենտների Т-բջիջներն են արձագանքել ինչպէս SARS-CoV-2-ին, այնպես էլ SNX8-ին, ինչը հաստատում է սխալ նոյնականացման հիպոթեզը։ Այս բացայայտումը կարող է ապագայում հիւանդութեան ախտորոշման նոր մօտեցումներ առաջարկել։

Related Articles

Back to top button