Այլ

COVID-19-ով կրկնակի վարակւածների մօտ արեան մէջ անսովոր կառուցւածքներ են յայտնաբերւել

Յետքովիդային համախտանիշ ունեցող մարդկանց արեան մէջ յայտնաբերւել են աննորմալ միկրոկառուցւածքներ, որոնք կարող են կապւած լինել երկարատեւ հոգնածութեան, ճանաչողական խանգարումների եւ շնչառական խնդիրների հետ: Journal of Medical Virology-ում հրապարակւած ուսումնասիրութիւնը պարզել է, որ այս հիւանդների մօտ գրեթէ 20 անգամ աւելի շատ միկրոթրոմբներ են եղել, քան առողջ անհատների մօտ: Այդ գոյացութիւնները եղել են աւելի մեծ, աւելի խիտ եւ դժւար լուծւող:

Գիտնականները նաեւ արձանագրել են NET-կառուցւածքների (կպչուն ԴՆԹ-ցանցեր, որոնք արտազատւում են իմունային բջիջների կողմից պաթոգէնները գրաւելու համար) մակարդակի կտրուկ բարձրացում։ Նախկինում դրանք դիտարկւել են որպէս բորբոքման առանձին մարկերներ, սակայն այժմ պարզւել է, որ յետքովիդային համախտանիշով հիւանդների մօտ NET-կառուցւածքները եւ միկրոթրոմբերը սերտօրէն միահիւսւած են։ Հետազօտողների կարծիքով, նման խիտ կոմպլեքսները կարող են խախտել միկրոշրջանառութիւնը եւ պահպանել քրոնիկական բորբոքումը, ինչը կարող է բացատրել մնայուն ֆիզիկական եւ ճանաչողական ախտանիշները։

Նմուշների միջեւ հակադրութիւնն այնքան ակնյայտ է եղել, որ արհեստական բանականութեան ալգորիթմը կարողացել է յետքովիդային համախտանիշով (Long COVID) հիւանդների արիւնը տարբերել միայն միկրոթրոմբերի տեսքով՝ մօտ 91% ճշգրտութեամբ։ Հեղինակները կարծում են, որ միկրոթրոմբերի եւ NET-կառուցւածքների համադրութիւնը կարող է դառնալ յետքովիդային համախտանիշի առաջին օբիեկտիւ կենսամարկերը։

News.am

Related Articles

Back to top button