Վնասակար բաղադրիչներին փոխարինող բոլոր սննդամթերքները չէ, որ օգտակար են օրգանիզմի համար
Տոկիոյի համալսարանի մասնագէտները պարզել են, թէ արդեօք նւազեցնում են սննդարար նիւթերի անբաւարարութիւնը սպիտակուցի եւ միկրոտարրերի բարձր պարունակութիւն ունեցող մթերքները։ Գիտնականները նաեւ համեմատել են «առողջ սննդի» էֆեկտը ինքնին եւ կենսաբանօրէն ակտիւ յաւելումների համադրմամբ։ Ստացւած արդիւնքները հրապարակւել են BMC Nutrition գիտական ամսագրում։
Հետազօտութեանը մասնակցել է 20-69 տարեկան 392 ճապոնացի։ Նրանցից 122-ը համարւել է հարստացւած մթերքներ կամ կենսահաւելումներ օգտագործող, քանի որ այդ բաղադրիչներից մէկը ի յայտ է եկել նրանց օրգանիզմում առնւազն մէկ անգամ հետազօտութեան չորս շաբաթւայ ընթացքում, տեղեկացրել է Naked Science-ը։ Բոլորի կերակրաբաժնի մասին տւեալները հաւաքւել են 2013 թ. փետրւար-մարտին։
Ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ սննդարար նիւթերի մակարդակը այն մարդկանց օրգանիզմում, որոնք պարբերաբար սպիտակուց, վիտամիններ եւ հանքանիւթեր են ստացել յատուկ սննդաբաժնից կամ ստացել են բիոյաւելումներ, աւելի մօտ են եղել նորմին, քան նրանք, որոնց կերակրաբաժնում եղել են միայն սովորական մթերքներ, եւ յաւելումներ չեն եղել։ Կարեւոր է յիշել, որ հարստացւած մթերքները չարժէ չարաշահել, իսկ շատ սննդարար յաւելումներ կարող են վտանգաւոր լինել առողջութեան համար, եթէ նշանակւած չեն բժշկի կողմից։
Հետազօտութեան հեղինակները նաեւ ընդգծել են, ոչ չնայած սննդարար նիւթերի եւ յաւելումների բարձր պարունակութեամբ մթերքները կարող են նւազեցնել օրգանիզմին անհրաժեշտ տարրերի անբաւարարութիւնը, դրանք կարող են լինել վիտամին В6-ի չարաշահման պատճառ։ Նման ռիսկ յայտնաբերւել է հետազօտութեան մասնակիցների 2 տոկոսի մօտ, որոնց կերակրաբաժնում եղել են «մթերքներ առողջ սնւելու համար» կամ յաւելումներ։
News.am