Դաջւածքների մութ կողմը. թանաքում առկայ բակտերիաները վտանգաւոր են առողջութեան համար
ԱՄՆ Սննդի եւ դեղերի որակի վերահսկման վարչութեան (FDA) անցկացրած հետազօտութիւնը ցոյց է տւել, որ որոշ դաջւածքներ եւ մշտատեւ դիմայարդարման՝ շուկայում առկայ որոշ ներկեր (PMU) վարակւած են միլիոնաւոր պոտենցիալ վտանգաւոր բակտերիաներով,- յայտնում է Euronews-ը։
Հետազօտութիւնը, որի արդիւքներըը հրապարակւել է Applied and Environmental Microbiology հանդէսում, ուսումնասիրել է 17 տարբեր արտադրողների դաջւածքների՝ իբրեւ մարդկային վարակների հնարաւոր աղբիւրներ ծառայող ներկի 75 նմուշներ:
Գիտնականները բացայայտել են, որ ԱՄՆ-ում վաճառւող դաջւածքի չբացւած եւ կնքւած ներկերի մօտ 35%-ը վարակւած է մանրէներով։
«Մեր արդիւնքները ցոյց են տալիս, որ դաջւածքի չբացւած եւ կնքւած ներկերը կարող են պարունակել անաէրոբ բակտերիաներ, որոնք, ինչպէս յայտնի է, զարգանում են թթւածնով ցածր յագեացած միջավայրում, օրինակ՝ մաշկի մաշկային շերտը, աերոբ բակտերիաների կողքին»,-ասում է հետազօտութեան հեղինակ, FDA-ին առընթեր Թունաբանութեան հետազօտութիւնների ազգային կենտրոնի մանրէաբան Սոնգ Չժէ (Փիթեր) Կիմը:
Սա վկայում է նրա մասին, որ դաջւածքի աղտոտւած ներկը կարող է վարակի աղբիւր լինել երկու տեսակի բակտերիայից: «Տպւած արդիւնքներն ընդգծում են այս ապրանքների մոնիտորինգի կարեւորութիւնը ինչպէս աերոբ, այնպէս էլ անաէրոբ բակտերիաների, այդ թւում՝ հնարաւոր պաթոգեն միկրոօրգանիզմների առկայութեան առումով»:
Հետազօտութիւնը բացայայտեց անաէրոբ բակտերիաների առկայութիւնը, որոնք զարգանում են թթւածնի ցածր պարունակութեամբ միջավայրերում, ինչպիսին են մաշկի մաշկային շերտը, որտեղ ներարկւում է ներկը, ինչպէս նաեւ թթւածին չպահանջող աերոբ բակտերիաներ:
Բակտերիաներ են յայտնաբերւել նաեւ որոշ աղտոտւած ներկերի մէջ, որոնց փաթեթաւորման վրայ նշւած է, որ այն մանրէազերծ է:
«Հարկ է նշել, որ մանրէաբանական վարակները սոսկ այդ բարդութիւնների միայն մէկ կողմն են։ Բացի մանրէաբանական վարակներից, այս խնդիրների զգալի մասը կազմում են իմունոլոգիական բարդութիւններ, ինչպիսին են բորբոքային ռեակցիաներն ու ալերգիկ գերզգայունութիւնը, ինչպէս նաեւ թունաւոր ռեակցիաները, ասում է Կիմը: «Մեր ուսումնասիրութեան արդիւնքների լոյսի ներքոյ դաջւածքների ներկերի մանրէաբանական անվտանգութիւնն ապահովելու համար ցանկանում ենք ընդգծել այս ապրանքների շարունակական մոնիտորինգի կարեւորութիւնը»,-ընդգծում է նա:
Սա առաջին դէպքը չէ, երբ դաջւածքների ներկերում յայտնաբերւում են այնպիսի նիւթեր, որոնք կարող են սպառնալ առողջութեանը:
Analytical Chemistry հանդէսում հրապարակւած նախորդ ուսումնասիրութիւնը վերլուծել է դաջւածքի ներկի 9 հիմնական ապրանքանիշեր եւ պարզել, որ օգտագործւող որոշ բաղադրիչները պոտենցիալ վտանգաւոր են:
Հետազօտութեան արդիւնքում պարզւել է, որ ուսումնասիրւած ներկերի 90%-ը պարունակում է յաւելումներ կամ գունանիւթեր, որոնք պիտակի վրայ նշւած չեն:
Կէսից աւելին պարունակում էր չբացայայտւած պոլիէթիլեն գլիկոլ, մի նիւթ, որը բազմակի ազդեցութեան դէպքում կարող է վնաս պատճառել օրգաններին:
Որոշ նմուշներում հետազօտողները յայտնաբերել են նաեւ 2-ֆենօքսիեթանոլ՝ քիմիական նիւթ, որը մաշկի հետ բարձր չափաբաժիններով շփման դէպքում կարող է մաշկի, թոքերի եւ լեարդի գրգռում առաջացնել:
«Յուսով ենք՝ արտադրողները սա կընկալեն որպէս իրենց գործընթացները վերաիմաստաւորելու, իսկ նկարիչներն ու յաճախորդները՝ պիտակաւորման եւ արտադրութեան բարելաւման հնարաւորութիւն»,- ասում է հետազօտութեան համահեղինակ, քիմիկոս, դոցենտ Ջոն Սւիերքը:
«Հարկ է նշել, որ մանրէաբանական վարակները սոսկ այդ բարդութիւնների միայն մէկ կողմն են։ Բացի մանրէաբանական վարակներից, այս խնդիրների զգալի մասը կազմում են իմունոլոգիական բարդութիւններ, ինչպիսին են բորբոքային ռեակցիաներն ու ալերգիկ գերզգայունութիւնը, ինչպէս նաեւ թունաւոր ռեակցիաները, ասում է Կիմը: «Մեր ուսումնասիրութեան արդիւնքների լոյսի ներքոյ դաջւածքների ներկերի մանրէաբանական անվտանգութիւնն ապահովելու համար ցանկանում ենք ընդգծել այս ապրանքների շարունակական մոնիտորինգի կարեւորութիւնը»,-ընդգծում է նա:
Սա առաջին դէպքը չէ, երբ դաջւածքների ներկերում յայտնաբերւում են այնպիսի նիւթեր, որոնք կարող են սպառնալ առողջութեանը:
Analytical Chemistry հանդէսում հրապարակւած նախորդ ուսումնասիրութիւնը վերլուծել է դաջւածքի ներկի ինը հիմնական ապրանքանիշեր եւ պարզել, որ օգտագործւող որոշ բաղադրիչները պոտենցիալ վտանգաւոր են:

News.am