Environment International. Բնութեան գրկում շատ ժամանակ անցկացնող երեխաները հոգեկան առումով աւելի առողջ են
Բնական միջավայրում աւելի շատ ժամանակ անցկացնող երեխաները հոգէպէս անհամեմատ աւելի առողջ են, ասւած է Գլազգոյի համալսարանի նոր հետազօտութեան մէջ:
Գիտաբժշկական Environment International հանդէսում հրապարակւած հետազօտութիւնը ցոյց է տւել, որ այն երեխաների շրջանում, որոնք ամէն օր բնութեան գրկում անցկացնում են ընդամէնը 60 րոպէ, 50%-ով աւելի կայուն են հոգեկան առողջութեանն առնչւող խնդիրների նկատմամբ: Յատկանշական է, որ ամենից շատ դա օգտակար է եղել անապահով ընտանքիների երեխաներին, առանձնապէս բարելաււած վարքագծի եւ սոցիալական հմտութիւնների առումով:
Բացի դրանից, հետազօտութիւնը ցոյց է տւել, որ բնական միջավայրում թեթեւ զբաղմունքները, օրինակ, քայլելը, նոյնքան օգտակար է, որքան այդ տարածքներում աւելի աշխոյժ գործունէութիւնը, օրինակ, վազքը:
Հետազօտողներն իրենց ուսումնասիրութեան մէջ կոչ են արել համագործակցել քաղաքականութիւն մշակողների, տեղական նախագծողների, համայնքային կազմակերպութիւնների եւ առողջապահական մասնագէտների միջեւ՝ անբարենպաստ շրջաններում դէպի անվտանգ, որակեալ բնական տարածքներ նպաստաւոր մուտք ապահովելու համար: Գիտնականները միաժամանակ ընդգծել են բնութեան մէջ ժամանակ անցկացնելիս առողջութեան օգուտների մասին տեղեկացւածութեան բարձրացման կարեւորութիւնը:
News.am